Պետական մարմինների անգործության պատճառով ձևավորվում է տեղեկատվական վակուում. Նունե Հովսեփյան
«Շատ դեպքերում պետական մարմինների անգործության պատճառով ձևավորվում է տեղեկատվական վակուում, որն էլ լցվում է ապատեղեկատվությամբ»,- հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը «Մեդիա կենտրոն»-ում կազմակերպված առցանց քննարկման ժամանակ։
«Ապատեղեկատվության, տեղեկատվության ու գաղտնիության սահման ազգային անվտանգության հարցերում, և վերջապես, ի՞նչ է մեդիա տեռորը» խորագրով քննարկման շրջանակներում նա հայտենց, որ բազմաթիվ են դեպքերը, երբ նույն տեղեկությունը մի պաշոնյան հաստատում է, մյուսը՝ հերքում, իսկ երրորդը կարող է բոլորովին այլ բան ներկայացնել և այդ պատճառով էլ դաշտը լցվում է ապատեղեկատվությամբ։
Նունե Հովսեփյանը գտնում է, որ ապատեղեկատվության ծավալները փոքրացնելու համար պետական մարմինները և պաշտոնյաները պետք է կարողանան ճգնաժամային կառավարման իրավիճակում անհրաժեշտ տեղեկությունը տրամադրել։
Նա անընդունելի համարեց «Մեդիա տեռոր» հասկացությունը։
Բանախոսը հայտնեց, որ ՄԻՊ գրասենյակը կարողանում է բաց և արդյունավետ տեղեկատվական քաղաքականություն վարել և ըստ առկա գնահատականների՝ հրապարակային աշխատաոճի առումով երկրորդն է պետական մարմինների շարքում։
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Էդգար Խաչատրյանը գտնում է, որ ապատեղեկատվության խնդրի կարգավորումը պետության լիազորությունների շրջանակներում է։
Խնդիրը պետք է լուծվի ինստիտուցիոնալ ձևով՝ հաղորդակցության ռազմավարության միջոցով։
Ըստ Խաչատրյանի՝ գաղտնիք տնօրինող պետական մարմինն է պատասխանատու իր ունեցած տեղեկատվության համար, և եթե լրատվական գործակալությունը հրապարակում է իր ձեռքի տակ հայտնված պետական գաղտնիք պարունակող տեղեկությունը, ապա դրա պատասխանատուն այն մարմինն է, որի տնօրինման ներքո է այն գտնվել։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի