Ռոբերտ Քոչարյանը որոշել է հեռանալ «Սիստեմա»-ից․ Վիկտոր Սողոմոնյան
Օրերս, մամուլը գրեց որ Ռոբերտ Քոչարյանը, ով 2009 թվականից հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն «ՍԻՍՏԵՄԱ» ԲՖԿ տնօրենների խորհրդի անդամ, հեռանում է զբաղեցրած պաշտոնից։ Տեղեկությունը ճշտելու և պատճառների մասին տեղեկանալու նպատակով Yerevan.Today-ը կապ է հաստատել Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ։
«Այո, Ռոբերտ Քոչարյանը որոշել է հեռանալ ԲՖԿ «Սիստեմայից»։ Մի քանի օր առաջ նա հրաժարվել է շարունակել աշխատանքը տնօրենների խորհրդում։ Ըստ արժանավույնի գնահատելով 12-ամյա արդյունավետ աշխատանքի պատմությունը, Նախագահ Քոչարյանը, այնուամենայնիվ, սկզբունքային որոշում է կայացրել հրաժարվել այն շարունակելու հնարավորությունից։ Նա կավարտի իր պարտականությունների կատարումը հունիսի վերջին կայանալիք բաժնետերերի ժողովից հետո։ Նախագահ Քոչարյանն այլևս կենտրոնացնելու է իր ուշադրությունը և ջանքերը Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերների հաղթահարման և քաղաքական օրակարգի հարցերի լուծման վրա»,- ասել է Վիկտոր Սողոմոնյանը։