Սուրեն Սարգսյան. Հատկանշական է, որ Սալիվանն է պրովոկատիվ որակել Ադրբեջանի գործողությունները
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, որ քաջատեղյակ է հայ-ամերիկյան հարաբերություններին, ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ու ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հեռախոսազրույցի առանձնահատկություններին։
«Երեկ, առավոտյան տեղեկացրել էի, որ հայ-ամերիկյան բարձր մակարդակի հեռախոսազրույց է սպասվում: Խոսքը գնում էր Սալիվան-Փաշինյան հեռախոսազրույցի մասին: Այն տեղի ունեցավ երեկ երեկոյան:
Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ: «Սալիվանը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին լարվածության կապակցությամբ և շեշտել, որ չսահմանահատված սահմանների մոտ ռազմական տեղաշարժերն անպատասխանատու են և սադրիչ: Նա ողջունել է երկու կողմերի միջև ընթացող հաղորդակցությունը և երկու ղեկավարների հանձնառությունը՝ այս հարցը խաղաղ ճանապարհով լուծելու հարցում:
Բացի այդ, նա կարևորել է, որ երկու երկրները պետք է պաշտոնական քննարկումներ անցկացնեն՝ իրենց միջազգային սահմանը սահմանազատելու համար:» Սա պաշտոնական հատվածը՝ ամերիկյան կողմից:
Ստացվում է, որ
1. Կա ուղիղ հաղորդակցություն կողմերի միջև:
2. ԱՄՆ-ն այլևս չի կիրառում disputed «վիճելի, վիճարկելի, վեճի առարկա հանդիսացող (ինչպես կուզեք, թարգմանեք» եզրույթները:
3. Իմ տեղեկություններով Փաշինյանը վերջապես խոսել է նաև 907-րդ բանաձևի մասին, ինչի կարևորության վերաբերյալ բազմիցս խոսել եմ:
4. Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչման համար, ինչի անհրաժեշտության մասին բազմիցս գրել եմ:
5. Հատկանշական է, որ հեռախոսազրույցի ընթացքում Սալիվանն է պրովոկատիվ որակել Ադրբեջանի գործողությունները, ոչ թե Փաշինյանը»։
Հիշեցնենք, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն, հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին։ Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին։
Ամերիկյան կողմն անընդունելի և սադրիչ է համարել Հայաստանի սահմանից ներս ադրբեջանական ուժերի իրականացրած գործողությունները և տեղեկացրել, որ ԱՄՆ դիրքորոշումը ներկայացվելու է նաև ադրբեջանական ղեկավարությանը՝ պահանջով դուրս բերել իրենց ուժերը ՀՀ տարածքից:
Հարակից հրապարակումներ`
- Սուրեն Սարգսյան. Իշխանությունները դավաճանաբար տապալել են Հայաստանի ինքնապաշտպանության կազմակերպման բոլոր հնարավորությունները
- Սուրեն Սարգսյան. Սա պրովոկացիա է ոչ միայն մեր, այլև ռուսների դեմ: ու դա էլ Ադրբեջանը չէ՝ Թուրքիան է
- Մի քանի ժամից պարզ կլինի. Սուրեն Սարգսյանը՝ ԱՄՆ Պետդեպի հայտարարության մասին
- Քանի ՀՀ-ում իշխանությունը սրանք են, Ալիևը բոլոր հնարավորություններն ունի զավթել, ամրապդնվել. Սուրեն Սարգսյան
- Սուրեն Սարգսյան. Արցախի միջազգային ճանաչումը պետք է Դամոկլյան թրի պես կախված լինի Ալիևի գլխին