Ու այս տգետ ու տգեղ ոհմակին ընտրել է 880 հազար ընտրող․ Տիգրան Աթանեսյան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«29 տարի առաջ՝ 18.05.1992թ. ուժի մեջ է մտել ԱՄՆ Սահմանադրության այս պահին վերջին՝ 27-րդ փոփոխությունը:
Այս փոփոխության եզակիությունը իրավական տեսակետից նրանում է, որ այն առաջարկվել է 1789 թվականին, իսկ վերջնական հաստատվել է 1992 թվականին՝ 203 տարի անց:
ԱՄՆ-ում Սահմանադրության փոփոխությոնը կատարվում է հետևյալ կերպ՝ սկզբից այն ընդունվում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից, այնուհետև պետք է արժանանա նահանգների 2/3-ի հավանությանը:
27-րդ փոփոխությունը առաջինն ընդունել է Մերիլենդ նահանգը, իսկ անհրաժեշտ 2/3-ը լրացել է, երբ այն վավերացվել է Ալաբամա նահանգի կողմից 1992 թվականին: 27-րդ փոփոխությունը սահմանում է, որ Կոնգրեսի անդամները՝ սենատորները և Ներկայացուցիչների պալատի անդամները, չեն կարող բարձրացնել իրենց աշխատավարձը պաշտոնավարման ընթացքում կամ ավելի ճշգրիտ՝ ցանկացած աշխատավարձի բարձրացման օրենք կարող է ուժի մեջ մտնել միայն հաջորդ ընտրություններից հետո:
Հիմա սա համեմատենք մեր ոչ բարով «ուսապարկերի» հետ՝ որքան պարգևավճար են ստացել ընտրվելուց հետո...
Ու այս տգետ ու տգեղ ոհմակին ընտրել է 880 հազար ընտրող»։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի