Մեկնարկել է «Քովո Իրան Բարաքաթ» իրանական պատվաստանյութի զանգվածային արտադրությունը
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, լուսահոգի Իմամ Խոմեյնիի հրամանների գործադրման շտաբի պետ Մոհամմադ Մոխբերն ասել է մինչև սեպտեմբեր արտադրվելու է «Քովո Իրան Բարաքաթ» իրանական պատվաստանյութի 25 միլիոն դոզա: Այս մասին գրում է Pas Today-ը։
Նա նշել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն արտադրվում է հինգ-վեց երկրի կողմից և ԻԻՀ-ը տարբեր ոլորտներում հաջողել է պատվաստանյութ արտադրող հզոր երկրների շարքում լինել:
Լուսահոգի Իմամ Խոմեյնիի հրամանների գործադրման շտաբի պետն ասել է.«Տարբեր երկրներ պատվաստանյութի գնման պահանջ են ներկայացրել Իրանին, սակայն այսօր միայն մտածում ենք ներքին կարիքը բավարարելու մասին»:
Նշվում է, որ վերջին ամիսների ընթացքում, չնայած Սպիտակ Տան կողմից սահմանված անմարդկային ու կոշտ պատժամիջոցներին, Իրանցի գիտնականներին ու մասնագետներին հաջողվել է կորոնավիրուսի դեմ մի քանի պատվաստանյութ արտադրել, ինչը միջազգային գիտական հանրության գնահատանքին է արժանացել:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի