![](https://panorama.am/news_images/835/2504242_1/untitled_68.thumb.jpg)
Հրդեհ Պուշկին-Սարյան փողոցների խաչմերուկում, հայտարարվել է «1 ԲԻՍ» կանչ
Մայիսի 18-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկին-Սարյան փողոցների խաչմերուկում՝ երեքհարկանի շենքի տանիքում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը։
ԱԻ նախարարության հաղորդմամբ, հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է շենքի տանիքում (240 քմ)։
Լրահոս
Տեսանյութեր
![Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի](https://panorama.am/video_images/18/53842_1/f67628ab8d2b3a_67628ab8d2ba8.thumb.jpg)
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի
![ՔՊ-ի օրոք Երևանում մանկապարտեզ է փակվում. Մեսրոպ Մանուկյանի ահազանգը](https://panorama.am/video_images/18/53835_1/f67628a58efef0_67628a58eff0f.jpg)
![Հայաստանը՝ մուրճի և սալի արանքում](https://panorama.am/video_images/18/53800_1/f675db18564e34_675db18564e74.jpg)