![](https://panorama.am/news_images/835/2503981_1/ha.thumb.jpg)
Հովհաննես Խուդոյան. Ադրբեջանցի զինվորականները չէին, որ պետք է գային ու Շուռնուխի բնակիչներին զենքի սպառնալիքով հանեին իրենց տներից
«Անկախ քաղաքական կամ ռազմաքաղաքական հարցերի նպատակահարմարությունից, յուրաքանչյուր մասնագետ չպետք է դուրս գա իր մասնագիտության շրջանակներից, և մենք իրավական դաշտում ենք հարցը բարձրացրել, պետք է իրավական դաշտում լուծում ստանա»,- դատական նիստից հետո ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ադրբեջանական ագրեսիայի շրջանակներում մի քանի փաստաբաններ հաղորդում են ներկայացրել Քննչական մարմին և դատախազություն, որ ադրբեջանցիները մտնում են ՀՀ տարածք, ոտնձգություն են իրականացնում ՀՀ քաղաքացիների դեմ: Քրեական գործ չի հարուցվել: Փաստաբանները դիմել են դատարան: Այսօր կայացավ առաջին դատական նիստը:
Հովհաննես Խուդոյանի կարծիքով, իր գործընկերների դիրքորոշումը ճիշտը չէ. «Ակնհայտ է, որ այդտեղ հանցավոր ոտնձգություն է տեղի ունեցել: Նույնիսկ եթե առկա է նման խնդիր, որ պետք է ինչ-որ բանով պայմանավորված տարածք հանձնվեր, ադրբեջանցի զինվորականները չէին, որ պետք է գային ու այդ անձանց զենքի սպառնալիքով, կյանքին, առողջությանը, հոգեբանական տրավմա հասցնելով տնից հանեին: Եթե նման պայմանավորվածություն կա կամ նման դիրքորոշում ուներ մեր պետությունը, պետք է մեր իրավապահները ներկայանային այդ անձանց, խնդրեին ազատել իրենց բնակարանները, որովհետև կարող է դա կոնֆլիկտի հանգեցնի: Այս պարագայում անտերության է մատնված եղել, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ»:
Նա նշեց, որ սա դատական առաջին ու վերջին նիստն էր, նման վարույթները ենթադրում են, որ մեկ նիստով պետք է ավարտվեն: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:
Հ. Խուդոյանն ակնկալում է, որ պետք է իրենց բողոքը բավարարվի, քանի որ նիստի ընթացքում, իր կարծիքով, չներկայացվեցին այնպիսի ծանրակշիռ հակափաստարկներ, որոնք հակառակ արդյունքը կարող են ենթադրել:
«Ակնկալում ենք, որ պետք է հարուցվի քրեական գործ: Խնդիր չենք դրել մեր գործընկերներին վատ վիճակի մեջ դնել, պարտադրել գնալ ադրբեջանիցիներն հարցաքննել, դրա ողջամիտ հնարավորությունը չի լինելու: Բայց առնվազն բոլոր իրադարձությունների բացահայտումը, տուժած անձանց հարցաքննությունները, նրանց իրավունքների պաշտպանությունը պետք է լրիվ ծավալով կատարվի, որպեսզի հնարավոր լինի հետագայում դա օգտագործել նաև միջազգային ատյաններում»,- ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ն դեռևս պաշտոնական մակարդակով նման փաստ չի ճանաչել, սա ճիշտ ուղղություն չէ, վնասում է Հայաստանի շահերը. Փաստաբան
- Շուռնուխում խուճապ չկա, բայց բնակիչների շրջանում անհանգստություն ու մտավախություն կա. համայնքապետ
- Շուռնուխում «ստաբիլ տյաժոլի» վիճակ է․համայնքապետ
- Շուռնուխում իր տունը այրողը արդեն երրորդ անգամ պատերազմի մասնակից Արարատն էր` բոլորին հայտնի Աշխարհապետը
- Վաղվանից փողոց անցնելը դառնում է պրոբլեմ..., անասունի հետևից գնալ չկա. Շուռնուխի գյուղապետ
- Թուրքերը մեզ մինչև հունվարի 5 ժամանակ են տվել..., անտերություն է սա. Շուռնուխի գյուղապետ
- Շուռնուխում լարված իրավիճակ է
- Ադրբեջանցիներն այս պահին Շուռնուխում են, 12 տան գլխին են կանգնած․ գյուղապետ
Լրահոս
Տեսանյութեր
![Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի](https://panorama.am/video_images/18/53842_1/f67628ab8d2b3a_67628ab8d2ba8.thumb.jpg)
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի
![ՔՊ-ի օրոք Երևանում մանկապարտեզ է փակվում. Մեսրոպ Մանուկյանի ահազանգը](https://panorama.am/video_images/18/53835_1/f67628a58efef0_67628a58eff0f.jpg)
![Հայաստանը՝ մուրճի և սալի արանքում](https://panorama.am/video_images/18/53800_1/f675db18564e34_675db18564e74.jpg)