Գեղամ Նազարյան. Դանիել Իոաննիսյանի և նրան մարտական դիրքեր ներխուժելու թույլտվություն տվածների նկատմամբ քրգործ չե՞ք հարուցելու
Քաղաքագետ, «Ճշմարտություն սերունդների համար» նախաձռնության հիմնադիր Գեղամ Նազարյանը գրում է.
«ՊՆ, ԱԱԾ, Գլխավոր դատախազություն, Ռազմական ոստիկանություն, ՀՔԾ այդպես էլ Դանիել Իոաննիսյանի և նրան մարտական դիրքեր ներխուժելու թույլտվություն տվածների նկատմամբ քրեական գործ չեք հարուցելո՞ւ։
Նա ներխուժել է մարտական դիրքեր, զրուցել զինվորների հետ, նրանց անհայտ ծագման սնունդ բաժանել, բարոյական աջակցություն ցուցաբերել և այդ մասին խոստովանական ցուցմունք գրել»։
Հիշեցնենք, որ Դանիել Իոաննիսյանն ավելի վաղ գրել էր.
«Վերադառնում եմ Վերին Շորժայի մարտական դիրքերից։ Հայաստանի Զինված ուժերը վերահսկում են իրավիճակը և էական առավելություն ունեն ՀՀ տարածք մտած ադրբեջանական ստորաբաժանումների նկատմամբ։
Այցի հիմնական նպատակը դիրքերում զինվորներին բարոյապես աջակցելն ու կյանքը մի քիչ քաղցրացնող սնունդն տանելն էր»։
Գրառումը բազմաթիվ քաղաքացիների մոտ կասկած, հարցեր, զայրույթ, մտահոգություն, զարմանք էր առաջացրել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան