ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար․ Ես չեմ կարող ենթադրել՝ ինչ կարող է պատահել, թիմն այստեղ է և մենք աշխատում ենք
Այսօր տեղի ունեցավ արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության մամուլի ասուլիսը, որում ներկայացվեց պատվիրակության աշխատանքները։
«Մեր՝ Հայաստան ժամանումից մինչև ընտրության օրը և ընտրության օրից էլ դեռ հետո մենք դիտարկելու ենք տեղի ունեցող գործընթացները, մասնավորապես օրենսդրության պահանջների կիրարկումը, գործընթացը, թե Հայաստանը, լինելով ԵԱՀԿ անդամ երկիր, որքանով է իրականացնում իր ստանձնած պարտավորություններն ընտրական գործընթացում։ Ես չեմ կարող ենթադրել, թե ինչ կարող է պատահել, թիմն այստեղ է և մենք աշխատում ենք»,- ասուլիսում ասաց ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար Էոհան Մերֆին՝ պատասխանելով սահմանային լարված իրավիճակում ընտրությունների անցկացման ընթացքի վերաբերյալ հարցին։
Մերֆին ասաց, որ երկրորդ օրն են Հայաստանում, նախօրեին հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարի հետ, ԿԸՀ նախագահին։
Անդրադառնալով ընտրություններից կարճ ժամանակ առաջ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների ազդեցության մասին, առաքելության ղեկավարն ասաց, որ այսօր են սկսվում դիտորդական աշխատանքները և այս պահին չեն կարող դիտարկումներ ներկայացնել, կրկնելով, որ աշխատանքի ընթացքում ուսումնասիրելու են ՀՀ օրենսդրությունը, միջազգային չափանիշներին դրանց համապատասխանությունն ու օրենսդրության կիրարկումը։
Իսկ թե ընտրությունների արտահերթ լինելը որքանով է ազդում դիտորդական առաքելության աշխատանքի, դիտորդների քանակի վրա, Մերֆին ասաց, որ մայիսին Հայաստանում կատարվել է կարիքների գնահատում, որի շրջանակներում հանդիպումներ են ունեցել կենտրոնական ընտրական հանձնաժողովի, քաղաքացիական հասարակության, քաղաքական կուսակցությունների հետ։
«Այս հանդիպումների ընթացքում մենք ձևավորել ենք այն պատկերացումը, թե ինչպիսի դիտորդական առաքելություն է անհրաժեշտ կազմակերպել այս ընտրություններում»,- ընդգծեց Մերֆին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին