Զաս․ ՀԱՊԿ-ը ողջունում է «տարածքի վիճելի հատվածներից որոշ ստորաբաժանումների դուրսբերման համաձայնությունը»
ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընթացքում քննարկման առարկա է դարձել Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրող։ Այդ մասին ասել է Կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, գրում է Interfax.az-ը` հղում անելով ՀԱՊԿ քարտուղարության հաղորդագրությանը:
«ՀԱՊԿ-ը մտահոգությամբ է հետևում Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը: Սա նաև քննարկման առարկա էր ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի այսօրվա նիստի ժամանակ», - ասել է Զասը՝ հանդիպումից հետո:
Զասի խոսքերով, ՀԱՊԿ-ը ողջունում է «սկսված բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի միջև՝ Ռուսաստանի միջնորդությամբ, և տարածքի վիճելի հատվածներից որոշ ստորաբաժանումների դուրսբերման մասին համաձայնության ձեռքբերումը»:
«Մենք նշում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրերի իրագործումն այլընտրանք չունի», - ասել է Զասը:
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր հայտնեց, որ «այսօր, մայիսի 19-ին, ժամը 14։00-ին պետք է շարունակվեին ադրբեջանական ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման շուրջ բանակցությունները։ Չնայած վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան