Քաղաքական 10:20 19/05/2021 Հայաստան

Լիա Իվանյան. Հայ մնալու ընտրություն

Անշուշտ, ահավոր նյարդայնացող է այն հանգամանքը, որ արտահերթ ընտրություններն անցկացվելու են այս խայտառակ իշխանությունների կազմակերպմամբ։ Բայց ստիպված ենք համակերպվել, քանի որ նրանք ո՛չ ամոթ ունեն, ո՛չ հայրենիքի շահի զգացողություն, և որքան էլ որ ամեն կողմից մերժվում և վիրավորանք են ստանում, միևնույն է՝ ինքնակամ հեռացող չեն։   Պետությունը վերջնականապես կկործանեն, բայց աթոռից չեն պոկվի։ 

Եթե թեհլերյանավարի հեռացնող չկա, ապա մնում են ընտրությունները, որտեղ որոշիչ խոսքը ժողովրդինն է լինելու․․․ շփոթված, հիասթափված, թևակոտոր ժողովրդինը, որն ամեն տեղից օգնության է սպասում, բայց իր ձայնի ծանրությունը դեռևս թերագնահատում է։ Հիմա ողջ հարցն այն է, թե տնտեսական գահավիժումն ու պատերազմի կորուստներն իրենց մաշկի վրա զգացած  հայաստանցիներն ինչքանով կկարողանան դրսևորել պետական մտածողություն և չեն կրկնի  երեք տարի առաջվա սխալը։ Երկիրը կործանման հասցրած նույն մարդուն նորից հավատալ կարող են միայն տկարամիտները, աղանդավորները, այլասերվածները և վերջացած դավաճանները։ Ահա Նիկոլի ընտրազանգվածը։

Հակառակ բևեռում ուժեր են, որոնց գերնպատակը պետությունը պահպանելու հարցն է, ովքեր գիտակցում են ստեղծված իրավիճակի օրհասականությունը։ Հատկապես անվտանգային առումով Հայաստանն այսօր հասցված է այնպիսի աղետալի վիճակի, որ ամեն առավոտ լրահոսը սարսափով ենք բացում։

Հայաստանը որպես պետություն փրկել հնարավոր կլինի միայն ազգի և պետության շահը անձնական ամեն ինչից վեր դասող մարդկանց առաջնորդությամբ։ Հեշտ գործ չի լինելու, ուժեղ ձեռքով առաջնորդի ղեկավարությամբ, և տարիների նպատակաուղղված ու մանրակրկիտ պլանավորված աշխատանքի արդյունքում միայն կարող ենք վերականգնվել։ Այս իշխանություններին ով ինչ ների-չների, բայց պատերազմում մսաղաց նետած մի ողջ սերնդի սպանդը երբեք չմոռացող ու չներող հասարակությունն արդեն հիշում է, որ կա այդպիսի ուժեղ ձեռք։

Հարցախույզները վկայում են, որ ավելի ու ավելի մեծ թվով քաղաքացիներ են բացեիբաց հայտարարում, որ փրկության հույս կապում են միայն Ռոբերտ Քոչարյանի հետ։ Մարդիկ հիշում են, որ նա մեկ անգամ արդեն Հայաստանը հանել է անդունդից, ընդունում են, որ կուլ են գնացել երկարամյա հակաքոչարյանական քարոզին, մատնաշում են նրան բնորոշ արժանապատիվ ու տղամարդկային պահվածքը, համարձակությունը, թշնամու առաջ չընկրկելու հատկությունը՝ լինի դա արտաքին, թե ներքին թշնամի։ Վարակիչ է նաև նախագահ Քոչարյանի հաղթելու վստահությունը։

Դա է հաստատում օրերս տարածված լուրը, որ Ռոբերտ Քոչարյանը որոշել է հեռանալ ԲՖԿ «Սիստեմայից», որտեղ 2009 թվականից ընդգրկված էր տնօրենների խորհրդի կազմում։ Ինչպես նշում է Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ «Նախագահ Քոչարյանն այլևս կենտրոնացնելու է իր ուշադրությունը և ջանքերը Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերների հաղթահարման և քաղաքական օրակարգի հարցերի լուծման վրա»։ 

Սա լրջագույն ցուցիչ է, թե ինչ վճռականությամբ է Ռոբերտ Քոչարյանը տրամադրված առաջիկա ընտրություններում հաղթելուն։ Հրաժարվել այդպիսի պաշտոնից ռուսատանյան հզորագույն ու հարստագույն կորպորացիաներից մեկում, որտեղ դեռ երկար ժամանակ նա կարող էր վայելել հեղինակություն, կապեր ողջ աշխարհում, բարձր աշխատավարձ և ապահով կյանք՝ զորու է միայն մարդ, ում հայրենիքի փրկությունը ճակատագրով է տրված։ 

Հիշեցնենք, որ 2019 և 2020 թվականներին, երբ Ռոբերտ  Քոչարյանը գտնվում էր անազատության մեջ, երկու անգամ ԲՖԿ «Սիստեմայում» միաձայն նա ընտվել է տնօրենների խորհրդի կազմում։ Հիշենք նաև, որ երբ Վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը չլսված երկու միլիարդ դրամ գրավի դիմաց կալանքից ազատեց Քոչարյանին, գրավի մեկ միլիոն դոլարի չափով  գումարը փոխանցեց ԲՖԿ «Սիստեմայի» տնօրենների խորհրդի նախագահ Եվտուշենկովը։

Այսինքն՝ նախագահ Քոչարյանն այդքան բարձր է գնահատված եղել իր աշխատավայրում, և հանգիստ կարող էր շարունակել պաշտոնավարումը, եթե նրա համար առաջնահերթ չլիներ հայրենիքին օգտակար լինելու պահանջը։

Այս հիշեցումները հատուկ նրանց համար են, ովքեր կփորձեն պաշտոնից այս հրաժարումը շահարկել ճղճիմ մեկնաբանություններով։

Այս հրաժարականը նշանակում է նաև, որ Ռոբերտ Քոչարյանն այսուհետ կարևորագույն խաղացող է դառնում Հայաստանում՝ անկախ այն բանից, թե ինչ ընթացք կունենան արտահեթ ընտրությունները, որ ուժը ինչ կշահի, քանի տոկոս կամ քանի հատ ձայն կհավաքի․․․ Զոռով վերադարձրին Քոչարյանին քաղաքականություն, դե թող մրցակցեն նրա հետ գիտելիքներով, հավասարակշռությամբ, փորձառությամբ, խարիզմայով, պատասխանատվության բարձր զգացումով, խոսքը քամուն չտալու հատկությամբ։

Մնում է մարդիկ գիտակցեն իրենց ընտրության հետևանքները ․․․ չմոռանան եռապատկված Եռաբլուրը, Արցախի կորցրած 75 տոկոսը, Հայաստանի անպաշտպան սահմանները։ Սա անձերի կամ ծրագրերի ընտրություն չի, սա մեր հետագա լինելիության ընտրությունն է, հայ մնալու և Հայաստանում ապրելու հնարավորությունը չկորցնելու ընտրությունը։  

Լիա Իվանյան

 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:24
Մտահոգիչ է ընդդիմադիր գործիչների հանրային խոսքը սահմանափակելուն ուղղված գործելակերպը․ ՔԻՀԿ
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հայտարարություն է տարածել  Էդգար Ղազարյանի քաղաքական հետապնդման մասին։ Հայտարարության մեջ ասվում...
Աղբյուր` Panorama.am
20:05
Ուրարտուն հաղթեց Արարատ-Արմենիային․ Կալուկյանը նորամուտը նշանավորեց գոլով
Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25թթ․ մրցաշրջանի 20-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս արտագնա հաղթանակ տարավ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Այս պահին հանրապետության մի շարք մարզերում դիտվում է քամու ուժգնացում և գետնաբուք
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է․ «Հարգելի քաղաքացիներ, այս պահին հանրապետության մի...
Աղբյուր` Panorama.am
19:34
Առողջապահության նախարարությունը հերթական անտրամաբանական օպտիմալացումն է պլանավորում․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է․ «Առողջապահության «սև սիրտ», Նանուշյանի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման առաջարկ․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթ է ունեցել Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում։ Ելույթում, մասնավորապես, ասել է․ «Ուրախ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Փորձ է արվում այս գործն ինչ-որ կերպ վերակենդանացնել․ փաստաբանը՝ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին այլ պաշտոնյաների գործի մասին
«Խնդիրն նրանում է, որ մենք ունենք օրինականության այնպիսի անջրպետ, որ դա որևէ ձև հաղթահարել չենք կարողանում։ Նախկինում երբևէ մի իրավիճակ...
Աղբյուր` Panorama.am
18:34
Ես ազատության մեջ եմ, խոսքս՝ բանտում․ Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է․ «Ես ազատության մեջ եմ, խոսքս՝ բանտում»։ Օրերս հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
18:21
Եգիպտոսի «Port Said» քաղաքի մոտակայքում վթարի ենթարկված նավը հասել է Ստամբուլ
Փետրվարի 12-ին ամերիկյան «Harry S. Truman» (CVN 75) ավիակիր նավի հետ բախված թուրքական «Beşiktaş-M» բեռնատար նավը նկատվել...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը մշակվում է ոչ թե Եվրոպայում, այլ Սաուդյան Արաբիայում․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․ «ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործողությունները հուշում են, որ մշակվել է նոր քաղաքական դոկտրին։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մրցույթ` Վրաստանի բուհերում 2025-2026 ուստարում մագիստրոսական կրթություն ստանալու համար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բարձրագույն...
Աղբյուր` Panorama.am
17:56
Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհը փակած և «դրիֆթ» կատարած տղամարդիկ ձերբակալվել են
Փետրվարի 24-ին համացանցում տեսանյութ էր շրջանառվում, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը նույն օրը՝ կեսօրին, հարսանեկան արարողության...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ադրբեջшնgիները վնասել են Արցախի մի շարք բնակավայրերի բնամշակութային լանդշաֆտները
Google Earth արբանյակային քարտեզի 2023 թվականի հունիսին արված լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական կողմը զգալիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:37
Հարժիս-Շինուհայր ճանապարհահատվածում բուք է
Փետրվարի 25-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ճանապարհային դեպարտամնետ հիմնադրամից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
17:14
2024 թ.-ին Հայաստանում համարակալվել և հաշվառվել է 195.400 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի. Տիգրան Ալեքսանյան
Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը վերջին 10 տարում նվազել է մոտ 30 %-ով: Ըստ այդմ, պակասել է խոշոր և մանր եղջերավոր,...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ռոբերտ Քոչարյան, ոտքի կանգնեք։ Էդ ի՞նչ ձեռքի շարժումներ էիք անում. Դատավոր
«Ադեկվատության խնդիր եմ ես տեսնում այստեղ, ժողովուրդ ջան»։
Աղբյուր` Panorama.am
16:36
Մեր համագործակցությունը ԵՄ հետ «արտաամուսնական» հարաբերություն չէ. ՔՊ-ական պատգամավոր
«Հայաստանն ամուսնացած չէ ոչ մեկի հետ, ոչնչի հետ։ Մեր համագործակցությունը  Եվրոպայի միության հետ արտաամուսնական հարաբերություն...
Աղբյուր` Panorama.am
16:32
Ռուսաստանում ՀՀ քաղաքացին քրեական հետապնդման է ենթարկվում ապօրինի, ենթադրաբար՝ «պատվերով». Փաստաբանների ահազանգը
«Սիմոնյան և գործընկերներ» ու «Միքայել Համբարձումյան և գործընկերներ»      իրավաբանական ընկերությունները...
Աղբյուր` Panorama.am
16:24
Դաշնային խորհուրդ. Մատվիենկոն կայցելի Երևան՝ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները խթանելու համար
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով կայցելի Հայաստան՝ «ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք...
Աղբյուր` Panorama.am
16:23
Անշարժ գույքի շուկան փլուզվում է.Դավիթ Բաղդասարյան
ՀՀ բանկերից մեկի նախկին աշխատակից, ներկայում Կապանի լեռնահարստացման կոմբինատի աշխատակից Դավիթ Բաղդասարյանը գրում է. «ՀՀ ԿԲ-ն մի...
Աղբյուր` Panorama.am
16:15
Թող մոտենար, քննադատեր, ոչ թե ասեր՝ «նիկոլական վիժվածք». Հակոբ Ասլանյան
«Եթե մարդը կատարել է որևէ արարք, դրան  համապատասխան գնահատական պետք է տրվի անկախ նրանից, ես հիմա ՔՊ-ում եմ, ՔՊ-ում չեմ, օրենքն ինչ...
Աղբյուր` Panorama.am
16:02
ԱԺ և ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները համեմատելի չեն. ՆԳՆ-ն Գյումրու ընտրացուցակների մասին
ՆԳ նախարարությունը տարածել  է պարզաբանում Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ, որտեղ ասված է. Շիրակի մարզի Գյումրի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
15:58
2024 թվականին Հայաստանում կրճատվել են ցորենի ցանքատարածությունները. Վիճակագրական կոմիտե
ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Պարենային ապահովություն և աղքատություն, 2024թ. հունվար-դեկտեմբեր» զեկույցը։ Չնայած...
Աղբյուր` Panorama.am
15:19
Դատարանը Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցներից երկուսը վերացրեց
Աջափնյակի դատարանում այսօր շարունակվեց խուլիգանություն կատարելու ու անհանդուրժողականություն հրահրելու մեջ մեղադրվող Սամվել Վարդանյանի՝...
Աղբյուր` Panorama.am
14:38
Ադրբեջանը խոչընդոտում է, ցանկանում է թույլ չտալ Հայաստանում կատարել Սահմանադրական բարեփոխումներ. Արման Եղոյան
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի հայտարարությունը ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
14:25
Երևանի մարզահամերգային համալիրում ապրիլի 4-6-ը կայանալու է ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը
«ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսն աննախադեպ է Հայաստանի զբոսաշրջության պատմության համար, քանզի մենք հայտ ենք...
Աղբյուր` Panorama.am
14:23
Քրեական ոստիկանները հայտնաբերել են բնակարանային գողություններ կատարած տղամարդկանց
ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն փետրվարի 22-ին ստացված ահազանգը բնակարանային գողության մասին էր: Նոր Գեղի գյուղի...
Աղբյուր` Panorama.am
14:18
Ալեն Սիմոնյանը Վալենտինա Մատվիենկոյի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերությունները
Անդրադարձ է կատարվել նաեւ Վալենտինա Մատվիենկոյի` Հայաստան նախատեսված պաշտոնական այցի կազմակերպչական հարցերին:
Աղբյուր` Panorama.am
13:32
Քայքայման և վերածննդի անտիսոցիոլոգիան
«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Ի վերջո, այս մղձավանջի ելքը որոշելու է...
Աղբյուր` Panorama.am
13:27
Հայտնաբերվել է Աբովյան փողոցի հայտնի խաղողի վազը հատող անձը
ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են. «Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները հայտնաբերել են խաղողի վազը հատած տղամարդուն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին
13:23 25/02/2025

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}