Լիա Իվանյան. Հայ մնալու ընտրություն
Անշուշտ, ահավոր նյարդայնացող է այն հանգամանքը, որ արտահերթ ընտրություններն անցկացվելու են այս խայտառակ իշխանությունների կազմակերպմամբ։ Բայց ստիպված ենք համակերպվել, քանի որ նրանք ո՛չ ամոթ ունեն, ո՛չ հայրենիքի շահի զգացողություն, և որքան էլ որ ամեն կողմից մերժվում և վիրավորանք են ստանում, միևնույն է՝ ինքնակամ հեռացող չեն։ Պետությունը վերջնականապես կկործանեն, բայց աթոռից չեն պոկվի։
Եթե թեհլերյանավարի հեռացնող չկա, ապա մնում են ընտրությունները, որտեղ որոշիչ խոսքը ժողովրդինն է լինելու․․․ շփոթված, հիասթափված, թևակոտոր ժողովրդինը, որն ամեն տեղից օգնության է սպասում, բայց իր ձայնի ծանրությունը դեռևս թերագնահատում է։ Հիմա ողջ հարցն այն է, թե տնտեսական գահավիժումն ու պատերազմի կորուստներն իրենց մաշկի վրա զգացած հայաստանցիներն ինչքանով կկարողանան դրսևորել պետական մտածողություն և չեն կրկնի երեք տարի առաջվա սխալը։ Երկիրը կործանման հասցրած նույն մարդուն նորից հավատալ կարող են միայն տկարամիտները, աղանդավորները, այլասերվածները և վերջացած դավաճանները։ Ահա Նիկոլի ընտրազանգվածը։
Հակառակ բևեռում ուժեր են, որոնց գերնպատակը պետությունը պահպանելու հարցն է, ովքեր գիտակցում են ստեղծված իրավիճակի օրհասականությունը։ Հատկապես անվտանգային առումով Հայաստանն այսօր հասցված է այնպիսի աղետալի վիճակի, որ ամեն առավոտ լրահոսը սարսափով ենք բացում։
Հայաստանը որպես պետություն փրկել հնարավոր կլինի միայն ազգի և պետության շահը անձնական ամեն ինչից վեր դասող մարդկանց առաջնորդությամբ։ Հեշտ գործ չի լինելու, ուժեղ ձեռքով առաջնորդի ղեկավարությամբ, և տարիների նպատակաուղղված ու մանրակրկիտ պլանավորված աշխատանքի արդյունքում միայն կարող ենք վերականգնվել։ Այս իշխանություններին ով ինչ ների-չների, բայց պատերազմում մսաղաց նետած մի ողջ սերնդի սպանդը երբեք չմոռացող ու չներող հասարակությունն արդեն հիշում է, որ կա այդպիսի ուժեղ ձեռք։
Հարցախույզները վկայում են, որ ավելի ու ավելի մեծ թվով քաղաքացիներ են բացեիբաց հայտարարում, որ փրկության հույս կապում են միայն Ռոբերտ Քոչարյանի հետ։ Մարդիկ հիշում են, որ նա մեկ անգամ արդեն Հայաստանը հանել է անդունդից, ընդունում են, որ կուլ են գնացել երկարամյա հակաքոչարյանական քարոզին, մատնաշում են նրան բնորոշ արժանապատիվ ու տղամարդկային պահվածքը, համարձակությունը, թշնամու առաջ չընկրկելու հատկությունը՝ լինի դա արտաքին, թե ներքին թշնամի։ Վարակիչ է նաև նախագահ Քոչարյանի հաղթելու վստահությունը։
Դա է հաստատում օրերս տարածված լուրը, որ Ռոբերտ Քոչարյանը որոշել է հեռանալ ԲՖԿ «Սիստեմայից», որտեղ 2009 թվականից ընդգրկված էր տնօրենների խորհրդի կազմում։ Ինչպես նշում է Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ «Նախագահ Քոչարյանն այլևս կենտրոնացնելու է իր ուշադրությունը և ջանքերը Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերների հաղթահարման և քաղաքական օրակարգի հարցերի լուծման վրա»։
Սա լրջագույն ցուցիչ է, թե ինչ վճռականությամբ է Ռոբերտ Քոչարյանը տրամադրված առաջիկա ընտրություններում հաղթելուն։ Հրաժարվել այդպիսի պաշտոնից ռուսատանյան հզորագույն ու հարստագույն կորպորացիաներից մեկում, որտեղ դեռ երկար ժամանակ նա կարող էր վայելել հեղինակություն, կապեր ողջ աշխարհում, բարձր աշխատավարձ և ապահով կյանք՝ զորու է միայն մարդ, ում հայրենիքի փրկությունը ճակատագրով է տրված։
Հիշեցնենք, որ 2019 և 2020 թվականներին, երբ Ռոբերտ Քոչարյանը գտնվում էր անազատության մեջ, երկու անգամ ԲՖԿ «Սիստեմայում» միաձայն նա ընտվել է տնօրենների խորհրդի կազմում։ Հիշենք նաև, որ երբ Վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը չլսված երկու միլիարդ դրամ գրավի դիմաց կալանքից ազատեց Քոչարյանին, գրավի մեկ միլիոն դոլարի չափով գումարը փոխանցեց ԲՖԿ «Սիստեմայի» տնօրենների խորհրդի նախագահ Եվտուշենկովը։
Այսինքն՝ նախագահ Քոչարյանն այդքան բարձր է գնահատված եղել իր աշխատավայրում, և հանգիստ կարող էր շարունակել պաշտոնավարումը, եթե նրա համար առաջնահերթ չլիներ հայրենիքին օգտակար լինելու պահանջը։
Այս հիշեցումները հատուկ նրանց համար են, ովքեր կփորձեն պաշտոնից այս հրաժարումը շահարկել ճղճիմ մեկնաբանություններով։
Այս հրաժարականը նշանակում է նաև, որ Ռոբերտ Քոչարյանն այսուհետ կարևորագույն խաղացող է դառնում Հայաստանում՝ անկախ այն բանից, թե ինչ ընթացք կունենան արտահեթ ընտրությունները, որ ուժը ինչ կշահի, քանի տոկոս կամ քանի հատ ձայն կհավաքի․․․ Զոռով վերադարձրին Քոչարյանին քաղաքականություն, դե թող մրցակցեն նրա հետ գիտելիքներով, հավասարակշռությամբ, փորձառությամբ, խարիզմայով, պատասխանատվության բարձր զգացումով, խոսքը քամուն չտալու հատկությամբ։
Մնում է մարդիկ գիտակցեն իրենց ընտրության հետևանքները ․․․ չմոռանան եռապատկված Եռաբլուրը, Արցախի կորցրած 75 տոկոսը, Հայաստանի անպաշտպան սահմանները։ Սա անձերի կամ ծրագրերի ընտրություն չի, սա մեր հետագա լինելիության ընտրությունն է, հայ մնալու և Հայաստանում ապրելու հնարավորությունը չկորցնելու ընտրությունը։
Լիա Իվանյան
Հարակից հրապարակումներ`
- Լիա Իվանյան. Ինչպես պահպանել հոգեկան հավասարկշռությունը նախընտրական շրջանում
- Լիա Իվանյան. Փրկության դաշինք
- Լիա Իվանյան. Մի՛ հաբրգի
- Լիա Իվանյան. Մի դերասանի թատրոն
- Լիա Իվանյան. Թեմա վարիացիաներով
- Լիա Իվանյան. Հայաստա՞ն, թե՞ անողնաշար մի տարածք
- Լիա Իվանյան. Դիվային քառյակ
- Լիա Իվանյան. Ծաղր է ամեն օրը
- Լիա Իվանյան. Վտանգված կապեր
- Լիա Իվանյան. Հեռացե՛ք, թրքասերներ
- Լիա Իվանյան. Մեծ կռիվը դեռ չի ավարտվել
- Լիա Իվանյան. 300․1-ի վախճանը
- Լիա Իվանյան. ՍԴ որոշման մեսիջները
- Լիա Իվանյան. Ապօրինությունների երկու տարի 7 ամիս
- Լիա Իվանյան. Պետական մտածողության մասին
- Լիա Իվանյան. Խարդավանքների երկիր Հայաստանս․․․
- Լիա Իվանյան. Ի վերջո ո՞վ կհաղթի
- Լիա Իվանյան. Վարպետության դաս էքս-նախագահից
- Լիա Իվանյան. Ինքնախաբեություն
- Լիա Իվանյան. Բանակը ժողովրդի կողքին
- Լիա Իվանյան. 52 տոկոսի ժամը
- Լիա Իվանյան. Անտղամարդ գյուղեր
- Լիա Իվանյան. Դավաճանին պատժե՞լ, թե դավաճան չասել
- Լիա Իվանյան. Թմբիրի մե՞ջ ենք ապրում
- Լիա Իվանյան. Նժարին է պետությունը պահելու խնդիրը
- Լիա Իվանյան. Ռուսական արտադրության Նիկոլը
- Լիա Իվանյան. Զրահապատ ընտրություննե՞ր
- Լիա Իվանյան. Ոչինչ չպետք է մոռացվի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին