Կարեն Վրթանեսյան. Նիկոլն առաջին իսկ օրվանից հասկացրեց թշնամուն, որ հանգիստ կարող են մնալ
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը, անդրադառնալով մի քանի հարյուր ադրբեջանցի զինվորների կողմից ՀՀ պետական սահմանը հատելուն, 3.5 կմ խորանալուն ու հայաստանյան տարածքից չհեռանալուն, գրում է.
«8-րդ օրն է՝ թշնամու զորքը շարունակում է ամրանալ Հայաստանի Հանրապետության տարածքում։
Նիկոլն առաջին իսկ օրվանից հասկացրեց թշնամուն, որ հանգիստ կարող են մնալ՝ հայտարարելով ըստ էության, թե հայկական կողմը սահմանափակվելու է բանակցելով, ընդ որում բանակցությունների ղեկավարն Արցախում ռուս խաղաղապահների հրամանատարն է (!!!)։
Ավելին, թշնամին ամեն օր նոր ուժեր է մոտեցնում։
Ավելին, Արցախում էլ թշնամին օրեցօր լկտիանում է, թեպետ Արցախի իշխանություններն ամեն գնով փորձում են թաքցնել ինֆորմացիան այդ միջադեպերի մասին։
- 8րդ օրն է՝ ՀՀ քաղաքական ուժերն, ըստ էության, լուռ են։ Այդ լռությունն ինձ համար անհասկանալի է, մեղմ ասած։ Ինչ-որ հերթապահ հայտարարություններից զատ, որևէ լուրջ շարժ չեմ տեսնում։
Հականիկոլական ուժերն, օրինակ՝ կարող էին ՀԱՄԱՏԵՂ հայտարարություն անել և սկսել մոբիլիզացնել ժողովրդին (վերջին օրերին հազարավոր նոր մարդիկ են «արթնացել» ու հասկացել, որ Նիկոլն իսկապես ապագա չէ Հայաստանի համար) և հանել փողոց։
8րդ օրն է՝ սպասում եմ հստակ խոսքի և կոնկրետ գործողությունների քաղաքական ուժերից։
- Չմոռանանք նաև, որ ՀՀ այն տարածքը, որտեղ նստել է թշնամին, ԱՄՆ-ն անվանեց «վիճելի տարածքներ»։ ՀՀ ԱԳՆ-ն փորձեց լղոզել այդ թեման, բայց 2 օր առաջ ԱՄՆ պետդեպին ուղարկված հարցմանը պատասխանում ամերիկացիները որևէ կերպ հետ չեն կանգնել իրենց այդ ձևակերպումից (մանրամասն՝ առանձին մեկնաբանությամբ)։
- Նոյեմբերի 10-ից անցել է 191 օր։ Որևէ մեկը չի պատժվել խայտառակ պարտության և կապիտուլյացիայի համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին