Կոնստանտին Տեր-Նակալյան. Մեր ակցիան ցույց տվեց, որ «Antinikol V» շարժումն արդյունավետ է
«Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը, ով երեկ երեկոյան բերման էր ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին կառավարության շենքի վրա լույսի միջոցով «Antinikol V» գրությունը պատկերելու համար, կարծում է, որ իրենց ակցիան ստացվել է ու շնորհակալություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին:
«Մեր ակցիան իրականացվում էր «Antinikol V» միջոցի արշավի շրջանակներում, որը դիտարկում ենք պատվաստանյութ հանրային փսիխոզի, կեղծիքի, անառողջ մթնոլորտի դեմ, որը պարուրել է մեր երկիրը:
Եթե այդ տեսանկյունից դիտարկենք՝ որպես պատվաստանյութի, տեսանք, որ առաջին կլինիկական փորձարկումն արդյունավետ է, որովհետև վիրուսի հարուցիչը սկսեց ջղաձգվել, իսկ դա առաջին նախանշանն է: Խորհուրդ եմ տալիս միանալ «Antinikol V» շարժմանը, քանի որ այն արդյունավետ է»,- ոստիկանությունից դուրս գալով՝ ասել է Կոնստանտին Տեր-Նակալյանը:
Նա նշել է, որ բոլորը կարող են սրանից օգտվել, բացի մի մարդուց՝ դա հենց ինքը հարուցիչն է՝ Նիկոլ Փաշինյանն է:
Կոնստանտին Տեր-Նակալյանի գնահատմամբ, աբսուրդ էր իրեն բերման ենթարկելը:
«Ինձ բերման են ենթարկում տնից մի հոդվածով, որը հստակ սահմանում է՝ այդ արարքները չի կարելի անել ժամը 22:00-ից հետո, այնինչ այն, ինչ արեցինք, որը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ցուցադրվել է ու ֆիքսվել է՝ ժամը 21:12, ուղղակի իմ ժամանակից երկու ժամ խլեցին, բայց դրականն այն է, որ լավ մարկեթինգ էր «Antinikol V» շարժման համար»,- ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- #Antinikol_V-ն՝ Ոստիկանության Կենտրոնի բաժնի շենքին
- Ոստկանությունը տնից բերման է ենթարկել Կոնստանտին Տեր-Նակալյանին
- Քննարկում՝ «Նիկովիդ-18. ախտորոշում և բուժում»
- Միքայել Մինասյան. #Antinikol. Ո՞վ ենք մենք և ի՞նչ պետք է անենք
- Հայաստանը մահաբեր «նիկոլավիրուսից» ազատելու համար մենք սկսում ենք #antinikol շարժումը․ Միքայել Մինասյան
- Միքայել Մինասյան. #antinikol. Հանուն վերջին հայի, ով դեռ խաբված է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան