Օրենքի փոփոխությամբ առաջարկվում է մանկավարժական կրթություն չունեցողին թույլ տալ ուսուցիչ աշխատել
«Սա լավ հնարավորություն է որպեսզի այն մարդիկ, որոնք մանկավարժներ չեն, կարողանան իրենց զուտ մասնագիտական գիտելիքները փոխանցել աշակերտներին»,- ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողի նիստում հայտնեց «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
Ելույթ ունենալով «Հանրակրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ՝ պատգամավորը հայտնեց, որ հաճախ են այն դեպքերը, երբ տվյալ համայնքում կան պետական համալսարաններն ավարտած անձինք, որոնք չեն կարող աշխատել տեղի դպրոցում, քանի որ մանկավարժ չեն:
Նա նկատեց, որ հեռավոր մարզային գյուղերից բացի, այդ խնդրի առաջ կանգնած են նաև Երևանի փոքր դպրոցները:
«Մենք մայրաքաղաքում ունենք դրպրոցներ, որոնցում վերջին տարիներին ուսուցչի թափուր տեղի համար երկու անգամ մրցույթներ են հայտարարվում և դրանք այդպես էլ մասնակիցներ չեն ունենում, քանի որ փոքր դպրոցները մրցունակ չեն»,- հայտնեց Հովսեփյանը:
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի հեղինակած օրենքի նախագծում ասվում է, որ առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը չհամալրվելու դեպքում, այդ տեղի համար կարող է դիմել նաև տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված կազմակերպության՝ այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատության առաջարկած համապատասխան կրթական ծրագրին մասնակցության միջոցով մանկավարժության առնվազն երեսուն կրեդիտ ունեցող անձը:
Ներկայացնելով նախագիծը՝ Հայրապետյանն ընդգծեց, որ այն թույլ կտա դպրոցներում առկա ուսուցիչների թափուր տեղերը համալրել ոչ մանկավարժի որակավորմամբ բարձրագույն կրթություն ունեցող մասնագետներով:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան