Պետք է օրինակ՝ բանակի համար իրականացվող պետական գնումները կատարել սահմանամերձ համայնքներից. Հովսեփյան
ԱԺ ՏԿ, տեղական ինքնակառավարման, գյուղատնտնտեսության, բնապահպահպանության հանձնաժողովի նիստում քննարկվում է սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
«Այս նախագծով մենք նախատեսել ենք հնարավորություն տալ, որ սահմանամերձ համայնքի բնակիչները գոնե կարողանան զբաղվել հողագործությամբ։ Այժմ բնակիչներն ունեն շատ փոքր հողատարածքներ, և դրանցից ստացված բերքի վաճառքն էլ չի երաշխավորվում։ Մենք պետք է ամեն բան անենք, որ սահմանամերձ համայնքների բնակիչները լինեն պետության հոգածության ներքո»,- ասաց նախագծի համահեղինակ, անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Նա տեղեկացրեց, որ ՀՀ սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերում աճեցված բուսաբուծական արտադրանքը ենթակա է պետության կողմից երաշխավորված գնման՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով։
Ըստ նրա, եթե պետությունը երաշխավորի սահմանամերձ համայնքներում մշակված արտադրանքի վաճառքը, հնարավոր կլինի լուծել երկու խնդիր՝ պարենային անվտանգություն և սահմանամերձ համայքների բնակիչների արտագաղթի հնարավորինս բացառում։
Ըստ պատգամավորի, նախագիծը շատ կարևոր է, և անհրաժեշտ է այն ընդունել։
«Օրինակ՝ կարող են բանակի և ծերանոցների համար իրականացվող պետական գնումները կատարել սահմանամերձ համայնքներից»,- նշեց նա։
Պատգամավորի դիտարկմամբ, եթե հաշվի առնվեն կոռուպցիոն հնարավոր ռիսկերը, որ ոչ սահմանամերձ համայնքի բնակիչները կարող են ուղղակի հողատարածք վարձել և օգտվել առաջարկվող արտոնություններից, ապա սահմանամերձ համայնքներում ոչինչ էլ չպետք է արվի։
«Եթե օրինակ՝ ինչ-որ մեկը գնա սահմանամերձ համայնք ու թեկուզ 10 հեկտար այգեգործությամբ զբաղվի, այնտեղ աշխատատեղեր կստեղծվեն։ Թեև, մենք նախագծով առաջարկում ենք, որ եթե անձը տվյալ սահմանամերձ համայնքի բնակիչ չէ, ապա արտոնություններից չի օգտվելու»,- նշեց նա։
Նշենք, որ նախագիծը նիստերի օրակարգ չանցավ, քանի որ հանձնաժողովը դեմ քվեարկեց։
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են