7 միլիոն ՌԴ քաղաքացի պարտքերի պատճառով չեն կարողանա լքել Ռուսաստանը
Ռուսաստանում պարտապանների թիվը մոտեցել է 19 միլիոնի, որից 7 միլիոնին արգելվել է մեկնել արտասահման: Այս մասին գրում է «Իզվեստիա» թերթը՝ հղում կատարելով Դատական կարգադրիչների դաշնային ծառայությանը (ԴԿԴԾ):
«2021 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Ռուսաստանում 7 միլիոն մարդ կուտակել է պարտքեր և սահմանափակվել է արտասահման մեկնելու նրանց իրավունքը»,- հայտնել են ԴԿԴԾ-ից: Դա կազմում է պարտքեր ունեցող քաղաքացիների ընդհանուր թվի մեկ երրորդը: Ռուսաստանում նրանց թիվը կազմում է 18,9 միլիոն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Ռուսաստանում կա 2 միլիոն ավել պարտապան: 2020 թվականին նրանց թիվը 16,8 միլիոն էր»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ճանապարհորդության համար սահմանափակված 7 միլիոն պարտապանների թիվը հաստատել է Մասնագիտական հավաքագրման գործակալությունների ազգային ասոցիացիան: Նշվում է, որ դրանք այն մարդիկ են, որոնց պարտքը գերազանցում է 30 հազար ռուբլին, իսկ ուշացման ժամկետը 90 օր է:
Հաղորդվում է նաև, որ նախորդ տարվա հուլիսից նոյեմբեր կտրուկ աճել է նման մարդկանց թիվը:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ այս տարվա առաջին չորս ամիսներին էլեկտրաէներգիայի դիմաց ՌԴ քաղաքացիների պարտքերն ավելացել են՝ կազմելով 75,5 միլիարդ ռուբլի: Աճը կշարունակվի, քանի որ այս տարի վերացվել է տույժերի մորատորիումը, իսկ տնային տնտեսությունների եկամուտները չեն աճում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու