Դուշանբեում մեկնարկել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նեղ կազմով նիստը
Դուշանբեում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը՝ նեղ կազմով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։
Նշենք, որ նիստում քննարկվելու է նաև հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակը։
Այսօր առավոտյան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում, առաջարկել է օգնություն տրամադրել Բաքվին և Երևանին՝ սահմանին իրավիճակի կարգավորման հարցում և հանդես եկել հայ-ադրբեջանական սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան