
ԵՄ-ն թույլ կտա մուտք գործել իր տարածք նրանց, ովքեր պատվաստված կլինեն իր կողմից հաստատված պատվաստանյութերով
Եվրահանձնաժողովը (ԵՀ) հաստատել է այն տեղեկատվությունը, որ ԵՄ անդամ երկրները համաձայնության են եկել Միության կողմից հաստատված պատվաստանյութերով լիովին պատվաստված զբոսաշրջիկների՝ ԵՄ տարածք մուտք գործելու վերաբերյալ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«ԵՄ երկրների դեսպանները պայմանավորվածություն են ձեռք բերել երրորդ երկրներից լիարժեք պատվաստված զբոսաշրջիկների մուտքը ԵՄ թույլատրելու մասին», - ասել է ԵՀ խոսնակը ՝ նշելով, որ այս փուլում խոսքն այն պատվաստանյութերի մասին է, որոնք ստացել են Եվրոպական դեղերի գործակալության (EMA) հավանությունը։
Ըստ նրա, այժմ ԵՄ խորհուրդը պետք է հաստատի այս առաջարկությունը։
Ինչպես և սպասվում էր, սահմանների բացման և դրա հետ կապված պատվաստումների սերտիֆիկատների տրամադրման հարցերը պետք է դառնան մայիսի 25-ին ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովի հիմնական թեմաներից մեկը:
ԵՄ երկրները քննարկում են մարտի սկզբից ԵՄ բոլոր 27 երկրներում ճանաչված պատվաստումների վկայագրերը ներկայացնելու գաղափարը: ԱյԴ փաստաթուղթը պետք է ներառի տվյալների երեք կատեգորիաներ՝ պատվաստման ժամկետ, COVID-19-ով հիվանդացած լինելու ժամկետ, ՊՇՌ թեստերի ամսաթվեր և արդյունքներ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին