Հնդկաստանն Ադրբեջանին կոչ է անում հետ քաշել ուժերն ու դադարեցնել սադրանքները
Հնդկաստանը ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածությանը և օրինախախտ կողմին կոչ է անում հետ քաշել ուժերը և դադարեցնել հետագա սադրանքները։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ խոսնակ Արինդամ Բաղչին` ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների։
Պաշտոնյան նշել է, որ Հնդկաստանը միշտ հանդես է եկել քաղաքական և դիվանագիտական միջոցներով երկկողմ վեճերի խաղաղ կարգավորման օգտին:
«Մենք մտահոգությամբ հետևում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով իրավիճակին: Սահմանային ներխուժումները ռազմական շարժումների միջոցով կարող են ապակայունացնել իրավիճակը և հանգեցնել նոր ռազմական գործողությունների: Մենք կոչ ենք անում օրինազանց կողմին անհապաղ հետ քաշել ուժերը և դադարեցնել հետագա սադրանքները։
Հնդկաստանը միշտ հանդես է եկել քաղաքական և դիվանագիտական ճանապարհով երկկողմ վեճերի խաղաղ կարգավորման օգտին: Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից»,- հայտարարել է Արինդամ Բաղչին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին