ԱՄՆ Կոնգրեսում կոչ են արել բոյկոտել Չինաստանում կայանալիք Օլիմպիական խաղերը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսին միջազգային հանրությանը կոչ է արել բոյկոտել Չինաստանում կայանալիք Օլիմպիական խաղերը, գրում է «Լենտա.ռու»-ն։
Փելոսիի խոսքով, բոյկոտի շրջանակներում աշխարհի առաջատար երկրների ղեկավարները պետք է հրաժարվեն մասնակցել ՉԺՀ-ում կայանալիք Օլիմպիական խաղերին:
«Եկեք պետությունների ղեկավարների՝ Չինաստան ուղևորությամբ չպատվենք չինական կառավարությանը»,- կոչ է արել Փելոսին:
ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Լյու Պենյուն, Փելոսիի կոչին ի պատասխան, Twitter-ում գրել է. «Որոշ ամերիկացի քաղաքական գործիչների՝ Չինաստանի ներքին գործերին միջամտելու, Օլիմպիական խաղերը խեղաթյուրելու փորձերը դատապարտված են ձախողման և արհամարհանքով կմերժվեն միջազգային հանրության կողմից։ Մենք վճռականորեն դեմ ենք սպորտի քաղաքականացմանը»։
Հարակից հրապարակումներ`
- Բժիշկները հորդորել են չեղարկել Տոկիոյի օլիմպիական խաղերը
- Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 86 օր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան