Բլինքենը դատապարտում է Արկտիկայի հատվածում Ռուսաստանի «անօրինական պահանջները»
Ռուսներն Արկտիկայի շրջանի ծովային հատվածում ներկայացում են անօրինական պահանջներ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը` կրկնելով այս տարածաշրջանը ռազմականացնելուց հրաժարվելու իր կոչը: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
ԱՄՆ-ը ավելի վաղ դատապարտել էր Ռուսաստանին այն բանի համար, որ վերջինս օտար նավերից պահանջում է անցման արտոնություն եւ ռազմական օդանավերի օդաչուներ է իջեցնում այն նավերի վրա, որոնք հրաժարվում են ենթարկվել անցման արտոնություն ստանալու հրահանգին:
«Ռուսաստանը ծովային անօրինական պահանջներ է ներկայացնում մասնավորապես դեպի Հյուսիսային ծով տանող ծովային ուղիների վրա, մի բան, ինչը չի համապատասխանում միջազգային օրենքներին»,- ասել է Բլինքենը՝ Իսլանդիայի արտաքին գործերի նախարարի հետ Ռեյկյավիկում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ:
Դեպի Հյուսիսային ծով տանող ուղիների վրա Ռուսաստանն ունի նավահանգիստներ կառուցելու հավակնոտ ծրագրեր, ինչը կկրճատի Չինաստանի ու Եվրոպայի միջև ճանապարհը: Դա իրականացնելու նպատակով այն Արկտիկական ափամերձ հատվածներում շարունակում է մեծացնել ռազմական ներկայությունը:
Հիշեցնենք, որ Հյուսիսային ծով տանող ուղի մուտք գործելու ազատությունը պաշտպանելու նպատակով ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն անցյալ տարի երկու անգամ այստեղ համատեղ զորավարժություններ անցկացրին եվրոպական դաշնակից պետությունների հետ: Բարենցի ծովում անցկացված ռազմախաղերն առաջինն էին 1980-ականներից ի վեր:
ԱՄՆ-ը Ռուսաստանին հորդորել է, քննարկման ենթարկելու նպատակով, իր կարգավորիչ սխեման ներկայացնել Միջազգային ծովային կազմակերպությանը: Բլինքենի խոսքերով, Ռուսաստանն այդ քայլին դեռևս չի դիմել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա