Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ է ներկայացրել Գազայում իրավիճակի վերաբերյալ բանաձևի նախագիծը
Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին է ներկայացրել բանաձևի նախագիծ`կապված Գազայի հատվածում իրավիճակի սրման հետ: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Աթալը՝ Նախարարների խորհրդի նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Մենք փաստաթուղթը ներկայացրել ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, քանի որ իրավիճակը մտահոգիչ է: Լարվածության վտանգավոր սրացում է տեղի ունենում», - ասել է նա:
Երեքշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկու շաբաթվա մեջ արդեն չորրորդ նիստում չի կարողանում ընդհանուր դիրքորոշում կազմել արաբա-իսրայելական հակամարտության վերաբերյալ: Ըստ «ՏԱՍՍ»-ի աղբյուրների, դա հնարավոր չի եղել ԱՄՆ-ի առարկությունների պատճառով:
Հարակից հրապարակումներ`
- Սպիտակ տունը հուսահատեցրել է Իսրայելին՝ Գազայի ցամաքում գործողություններ սկսելու հարցում
- Իսրայելի հարվածներից Գազային հասցված վնասը գնահատվել է 244 միլիոն դոլար
- Իսրայելի ԳՇ պետը նոր հրետակոծությունից հետո հրամայել է շարունակել Գազայի հատվածում արմատականների դեմ հարձակումները
- Գազայի հատվածում սպանված պաղեստինցիների թիվը հասել է 200-ի՝ այդ թվում 58 երեխա