ԱՄՆ-ը դատապարտում է Էրդողանի հակասեմական մեկնաբանությունները
Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում են Թուրքիայի նախագահ Էրդողանի վերջին հակասեմական մեկնաբանությունները հրեա ժողովրդի վերաբերյալ և համարում են, որ դրանք դատապարտելի են: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
«Մենք հորդորում ենք նախագահ Էրդողանին և Թուրքիայի մյուս ղեկավարներին՝ զերծ մնալ սադրիչ հայտարարություններից, որոնք կարող են հետագա բռնություններ հրահրել: Մենք կոչ ենք անում Թուրքիային՝ միանալ Միացյալ Նահանգներին՝ հակամարտությունն ավարտին հասցնելու գործում:
Հակասեմական լեզուն տեղ չունի: Միացյալ Նահանգները խորապես հավատարիմ է բոլոր տեսակի հակասեմականության դեմ պայքարին: Մենք լրջորեն ենք վերաբերվում այն բռնություններին, որոնք հաճախ ուղեկցվում են հակասեմականությամբ, և դրա տակ եղած վտանգավոր ստերին: Մենք միշտ պետք է ստերին հակադրենք փաստերը, և արդարությամբ պատասխանենք ատելության հանցագործություններին»,- հայտարարել է Փրայսը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան