«Հրապարակ». Բանակցություններն, ըստ էության, արդյունք չեն տվել. կասկածի տակ է նաև այսօր նախանշված բանակցությունների շարունակությունը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սև լճի տարածքում իրավիճակն արդեն մեկ շաբաթ է՝ անփոփոխ է. բանակցությունները, ըստ էության, արդյունք չեն տվել՝ ադրբեջանցիները ոչ մի թիզ չեն նահանջել, կասկածի տակ է նաև այսօր նախանշված եռակողմ բանակցությունների շարունակությունը։
Երեկ Սյունիքի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ադրբեջանցիները ռուս խաղաղապահներին հայտնել են, թե Փաշինյանին վերջնաժամկետ են տվել՝ կա՛մ կբարձրաձայնի բանավոր պայմանավորվածությունների ընթացքում Ալիևին տված իր խոստումները, որ Սյունիքի Սև լճից իրենց հեռանալու դիմաց Ադրբեջանին է տալու Տավուշի մարզի 9-12 գյուղ և Տիգրանաշենը՝ Քյարքին, ինչպես նաև 2 միջանցք Սյունիքում, կա՛մ իրենք կհրաժարվեն բանակցություններից և կհիմնավորվեն Սև լճում։
Երեկ շուռնուխցիներին նաև տեղեկություններ էին հասել, որ ադրբեջանական սահմանակից համայնքներում զորքի տեղաշարժ կա։ Ի դեպ, եթե անգամ բավարարվի ադրբեջանական պահանջը, միևնույն է՝ զորքն ամբողջությամբ չի հեռանալու Սև լճից. մնալու են ՀՀ տարածքում` մոտ 200 հա-ի վրա, այդ հատվածում ադրբեջանցիներն ու հայերն ունենալու են 4-ական դիրք: Դիրքերում ռազմական ծառայությունն իրականացնելու են կանոնավոր բանակի ծառայողները, ովքեր զինված են լինելու միայն թեթև հրաձգային զենքերով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում