Լիբանանի ԱԳ նախարարը հրաժարական է տվել՝ Սաուդյան Արաբիային ուղղված ոչ բարեկամական արտահայտություններից հետո
Լիբանանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Շարբել Վահբին այսօր՝ մայիսի 19-ին լքել է իր պաշտոնը՝ Սաուդյան Արաբիայի հասցեին անբարյացակամ արտահայտություններից հետո: Ըստ «Լիբանան 24» լրատվական պորտալի, Վահբին նախագահական պալատում հանդիպել է պետության ղեկավար Միշել Աունին և նրան հանձնել պաշտոնանկության վերաբերյալ դիմումը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Երեքշաբթի օրը՝ մայիսի 18-ին, Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը Ռիադում Լիբանանի դեսպանին գրություն է հանձնել, որում բողոքել է «Ալհուրա» հեռուստաալիքով հեռարձակված Վահբիի վիրավորական արտահայտությունների դեմ: Գրության մեջ նշված է եղել, որ նման հայտարարությունները «չեն համապատասխանում տարրական դիվանագիտական նորմերին և երկու եղբայրական ժողովուրդների պատմական հարաբերություններին»:
Ավելի վաղ՝ մայիսի 17-ին, այդ հեռուստաալիքին տված հարցազրույցում Վահբին ակնարկել է, որ Սաուդյան Արաբիան և Պարսից ծոցի որոշ երկրներ իբր աջակցում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, և իրենք «ահաբեկիչներին բերեցին Իրաքի Նինուա և Անբար նահանգներ, Սիրիական Պալմիրա և Լիբանան»։
Այդ հարցազրույցի հաջորդ օրը հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարություն էր տարածել, որում նշված էր, որ նախագահի պաշտոնակատարի կարծիքը:
«Նախարարի այդ հայտարարությունը Լիբանանի պաշտոնական դիրքորոշման արտահայտություն չէ Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի մյուս բարեկամ պետությունների նկատմամբ»,- ասել էր նա։
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են