ՊՆ. ԶՈւ ստորաբաժանումներն իսպառ զրկել են ադրբեջանցիներին որևէ գործողություն իրականացնելու հնարավորությունից
Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի ԶՈւ կողմից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 19-ի առավոտյան դրությամբ, էական փոփոխություններ չի կրել։
Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ու մանրամասնում, որ աադրանքի իրականացման բոլոր ուղղություններում թե՛ տարածքները, թե՛ ադրբեջանցի զինվորականները, և թե՛ նրանց ապահովման հնարավոր ուղիները շարունակում են գտնվել հայկական ուժերի լիարժեք վերահսկողության տակ։
Ավելին՝ նախորդ երկու օրերին ՀՀ ԶՈւ հավելյալ ստորաբաժանումներ են բացազատվել տեղանքում, իսպառ զրկելով ադրբեջանցիներին նույնիսկ տեսականորեն որևէ գործողություն իրականացնելու հնարավորությունից, որպես իրադրության՝ իրենց համար խելամիտ լուծում թողնելով բացառապես վերադարձը ելման դիրքեր։
«Այդուհանդերձ, խնդրի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները դեռևս ընթացքի մեջ են։ ՀՀ պաշտպանության նախարարությունը լիահույս է, որ դրանք կտան ցանկալի արդյունք, և ստեղծված իրադրությունը կհանգուցալուծվի խաղաղ ճանապարհով։ Միևնույն ժամանակ, ինչպես արդեն հայտարարվել է, ողջամիտ ժամկետներում լուծման բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերն իրավունք է վերապահում խնդիրը կարգավորել այլ, այդ թվում նաև ուժային տարբերակով»,-նշված է ՊՆ տարածած հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ-ն հաստատեց՝ Վարդենիսի հատվածում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վիճաբանություն եղել է
- ՊՆ. Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները կանխում են ՀՀ տարածք մուտք գործած ադրբեջանցիների թիկունքային ապահովման փորձերը
- ՊՆ. Հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը էական փոփոխություններ չի կրել
- ՊՆ. Ադրբեջանցի զինծառայողների մի մասը դեռևս շարունակում է գտնվել Հայաստանի տարածքում
- ՊՆ. Ադրբեջանական ԶՈւ-ն հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում
- ՊՆ. Այս պահին ընթանում են բանակցություններ
- ՊՆ. Սյունիքում փոխհրաձգություն չի եղել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան