Առաջարկվում է ԱՁ-ների համար նվազեցնել «ԶԱՀ»-ին տրամադրվող տարեկան տուրքի չափը
Մեկնարկել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։ Քննարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի խոսքով, նախագծով առաջարկվում է անհատ ձեռնարկատերերի համար փոխել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» համար գանձվող գումարի չափը։
«Նախկինում մինչև 1.2 միլիոն հաշվարկման բազայի դեպքում տարեկան վճարում էին 18 հազար դրամ, իսկ հիմա մենք առաջարկում ենք 18 հազար դրամ վճարել մինչև 2.4 միլիոն դրամ հաշվարկման բազայի դեպքում։ Իսկ եթե նախկինում 2.4-6 միլիոն հաշվարկման բազայի դեպքում վճարվում էր 66 հազար դրամ, մենք հիմա առաջարկում ենք վճարել ընդամենը 24 հազար դրամ։ Իսկ 6-12 միլիոն դրամ հաշվարկման բազայի դեպքում 102 հազար դրամի փոխարեն առաջարկում ենք վճարել 48 հազար դրամ։ Իսկ 12 միլիոն դրամ և ավելի հարկման բազայի դեպքում առաջարկում ենք վճարել 120 հազար դրամ՝ նախկին 180 հազարի փոխարեն»,- ներկայացրեց պատգամավորը։
Նրա խոսքով, առաջարկվող նախագծով, ԱՁ-ներից պահանջվող ֆինանսական պարտավորությունների չափը բավականին իջեցվելու է, ինչն այս փուլում կօգնի խրախուսել բիզնեսն ու տնտեսությունը։
ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշոնակատար Արման Սարգսյանն էլ նշեց, որ Կառավարությունը որևէ սկզբունքային առարկություն չունի՝ կապված նախագծի հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են