ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս չճամփորդել Հայաստան ու Արցախ՝ COVID-19-ի և սահմանային լարվածության պատճառով
Մայիսի 18-ին ԱՄՆ պետդեպարտամենտը թարմացրել է դեպի Հայաստան ճամփորդական խորհրդատվությունը ու խորհուրդ է տալիս չայցելել Հայաստան՝ նախազգուշացումը բարձրացնելով ամենաբարձր՝ 4-րդ մակարդակ։
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) COVID-19-ի պատճառով թողարկել է 4-րդ մակարդակի ճանապարհորդական առողջության ծանուցում Հայաստանի համար, ինչը վկայում է երկրում COVID-19-ի շատ բարձր մակարդակի մասին: Կան սահմանափակումներ, որոնք ազդում են ԱՄՆ քաղաքացու Հայաստան մուտքի վրա:
Մի ճանապարհորդեք դեպի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան և հարակից տարածքները` վերջին ռազմական բախումների պատճառով:
2020թ-ի աշնանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ինտենսիվ մարտերից հետո, շարունակվում են միջադեպեր գրանցվել: ԱՄՆ կառավարությունը ի վիճակի չէ արտակարգ ծառայություններ մատուցել Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, քանի որ մուտքը սահմանափակ է։
Զգուշացեք Հայաստանի հետ Ադրբեջանի սահմանին մոտ գտնվող ճանապարհներից: Տեղյակ եղեք, որ ճանապարհի որոշ հատվածներ կարող են հատել միջազգային սահմանները՝ առանց նախազգուշացման: Ճանապարհները կարող են վերահսկվել անցակետերով կամ փակվել ճանապարհորդների համար՝ առանց նախազգուշացման»,- ասվում է զգուշացման մեջ։
Ադրբեջանի ճամփորդական զգուշացումը ևս 4-րդ աստիճան է՝ կարմիր, ու խորհուրդ է տրվում կրկին չճամփորդել Ադրբեջան՝ COVID-19-ի ու նաև ահաբեկչության հետ կապված մտահոգությունների պատճառով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան