«Արվե՞ստ, թե՞ գիտություն․ Երեք վերականգնված կտավի պատմություն՝ Բաշինջաղյան, Կոջոյան, Սարյան»
Հայաստանի Ազգային պատկերասրահը սկսում է «Վերականգնված ցուցանմուշների պատմություն» նախագիծը: Պատկերասրահից նշում են, որ մշակութային արժեքների վերականգնման պրոցեսի ցուցադրությունն այսօր դարձել է թանգարանային նոր միտում, որը հնարավորություն է տալիս այցելուին հայտնվելու վերականգնման առեղծվածային աշխարհում:
«Արվե՞ստ, թե՞ գիտություն․ Երեք վերականգնված կտավի պատմություն․ Բաշինջաղյան, Կոջոյան, Սարյան» ցուցադրությունը ներկայացնում է 20-րդ դարի հայկական կերպարվեստի երեք խոշոր վարպետների վերականգնված կտավների կողքին վերականգնման երկարատև ընթացքն ամփոփ ներկայացնող աշխատանքային լուսանկարները:
Ցուցասրահներից յուրաքանչյուրում վերարտադրված կլինի վերականգնման արվեստանոցի մի անկյուն՝ աշխատանքային սեղան, նկարակալ, որոնց վրա տեղադրված կլինեն պատռվածքներով, ներկաշերտի կորուստներով ու թափվածքներով կտավներ, ինչպես նաև կոտրվածքներով ու բացակայող հատվածներով դեկորատիվ-կիրառական առարկաներ: Վերականգնման ենթատարածքի ամենահետաքրքիր «նմուշներից» են ժամանակակից մանրադիտակն ու ուլտրամանուշակագույն լամպը, որոնցով այցելուն հնարավորություն է ունենում ինքնուրույն զննելու առարկաների վնասվածքները, նախկինում արված երանգավորումներն ու հետագա միջամտությունները:
Ցուցահանդեսը կբացվի այսօր ժամը 17։00-ին։ Ցուցահանդեսը կգործի մայիսի 20-ից ամեն օր, ժամը 11։00 – 17։00։
Հարակից հրապարակումներ`
- Տարիներ շարունակ Ազգային պատկերասրահի մշտական ցուցադրությունում ընդգրկվել է հարուստ հավաքածուի ընդամենը 5 տոկոսը
- 2021-2022-ին Ազգային պատկերասրահի հավաքածուի մի շարք ցուցանմուշներ կներկայացվեն ՌԴ-ի և Լեհաստանի խոշորագույն թանգարաններում
- Ազգային պատկերասրահի հուշաձեռագրային բաժնի արժեքավոր նյութերի մեծ մասը կհրապարակվի առաջին անգամ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան