Այն, որ Սյունիքի գլխին կախված է գոյաբանական վտանգ, հաստատում են ԱՄՆ և Լեհաստանի դեսպանատները. Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրում է.
«Ադրբեջանցիները չեն ներկայացել բանակցություններին, իսկ նրանց զինվորները արդեն 8 օր է շարունակում են օկուպացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը։
Չմոռանաք նաև, որ նիկոլները` բանավոր պայմանավորվածությամբ, թշնամուն են հանձնել Գորիս-Կապան ռազմավարական նշանակության մայրուղու մի մասը, որը կարող է փակվել ցանկացած պահին։
Պատահականությու՞ն է սա, թե նախօրոք լավ պլանավորված դավադրություն Հայկական պետության դեմ, կպարզվի պետական դավաճանության հիմքով քրեական գործի քննության արդյունքում (եթե իհարկե մինչ այդ մնա Հայկական պետությունը)։
Բայց այն, որ Սյունիքի գլխին կախված է գոյաբանական վտանգ, հաստատում են ԱՄՆ և Լեհաստանի դեսպանատները։
Եվ ոչ միայն . . .»:
Հարակից հրապարակումներ`
- Աբրահամյան. Ստեղծված լարված իրադրության, նոր սադրանքների, նոր էսկալացիայի հրահրման առումով շահագրգիռ սուբյեկտները քիչ չեն
- Սուրեն Սարգսյան. Ի՞նչ է նշանակում ԱՄՆ պետդեպարտամենտի՝ «խորհուրդ չի տալիս այցելել ՀՀ» զգուշացումը
- ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատունը ևս կոչ է անում իր քաղաքացիներին չայցելել Հայաստանի մարզեր ու Արցախ
- Չնայած վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել. ՀՀ ՊՆ
- ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս չճամփորդել Հայաստան ու Արցախ՝ COVID-19-ի և սահմանային լարվածության պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան