Արման Թաթոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին ներկայացրել է իրավիճակը Սյունիքում և Գեղարքունիքում
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ ունեցել է հրատապ քննարկում, որի ընթացքում ներկայացրել է 2021թ. մայիսի 12-ին և 13-ին ադրբեջանական զինված ծառայողների կողմից ՀՀ ինքնիշխան տարածք անօրինական առաջխաղացման հետևանքով ՀՀ քաղաքացիների, առաջնահերթ` սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումները:
«ԵԽ հանձնակատարին եմ ներկայացրել նաև Գեղարքունիքում և Սյունիքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մայիսի 14-ի ու 15-ի փաստահավաք աշխատանքների արդյունքները:
Մարդու իրավունքների խախտումների լրացուցիչ մանրամասները միջազգային կառույցներին կներկայացվեն առանձին զեկույցներով ու հաղորդումներով»,- ֆեսյբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ-ը։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ-ը զգուշացնում է իշխանությանը՝ սահմանազատումը կարելի է իրականացնել անվտանգության գոտի ստեղծելուց հետո կամ առնվազն զուգահեռ
- Ադրբեջանական զինված ծառայողները, անօրինական գտնվելով ՀՀ ինքնիշխան տարածքում, սպառնացել են հովիվների. ՄԻՊ
- Արցախի ՄԻՊ-ն այցելել է ոստիկանության ձերբակալվածների պահման վայր
- Արցախի ՄԻՊ. Ադրբեջանում անհայտ պայմաններում 200-ից ավելի ռազմագերիներ են պահվում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան