ԵՄ-ն կոչ է անում Բելառուսի իշխանություններին դադարեցնել լրագրողների նկատմամբ հետապնդումները
Բելառուսի իշխանությունները պետք է դադարեցնեն լրագրողների և անկախ լրատվամիջոցների հետապնդումները: Այս մասին ասվում է ԵՄ արտաքին ծառայության հայտարարության մեջ, որը շրջանառվել է չորեքշաբթի օրը, Բրյուսելում՝ կապված բելառուսական «tut.by» ինտերնետային հրատարակության աշխատանքը արգելափակելու հետ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Եվրոպացի պաշտոնյաների կարծիքով, «tut.by» պորտալի դեմ Մինսկի վերջին գործողությունները, ինչպես նաև այլ անկախ լրատվամիջոցների և լրագրողների դեմ քայլերը «ցույց են տալիս Բելառուսի իշխանությունների կողմից խոսքի ազատության լիակատար անտեսումը»:
«Բելառուսի իշխանությունների այս գործողությունները հակասում են Բելառուսի ստանձնած միջազգային հիմնական պարտավորություններին, այդ թվում՝ ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի շրջանակներում: Լրագրողների հետապնդումները պետք է դադարեցվեն, և բոլոր կալանավորվածները անհապաղ ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալների հետ միասին», - ասված է հայտարարության մեջ:
ԵՄ-ն նաև կոչ է արել «դադարեցնել բռնությունները և բռնաճնշումները խաղաղ ցուցարարների և հասարակության տարբեր հատվածների, այդ թվում` մարդու իրավունքների պաշտպանների կամ փոքրամասնությունների, ինչպես նաև քաղաքական ընդդիմության անդամների նկատմամբ », - ասված է հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու