Գեղամ Նազարյան. Նիկոլը պարզապես ուզում է իր հետ դժոխք տանել հնարավորին չափ շատ մարդու
«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հիմնադիր, քաղաքագետ Գեղամ Նազարյանը, ում 19-ամյա որդին զոհվեց Արցախի պատերազմի ժամանակ, գրում է.
«Ո՞վ սպանեց մեր լույս հինգ հազար որդիներին, ո՞վքեր սպանեցին մեր տղերքին, ո՞վ հանձնեց Շուշին, Հադրութը, Քարվաճառը, Տիգրանակերտը, ո՞վքեր հանձնեցին Շուռնուխը, Սև լիճը, Իշխանաձորը, Տողը և Ավետարանոցը:
Այս հարցի պատասխանը թվում է, թե պարզ է՝ իհարկե նիկոլն ու իր թիմը: Այո, մեր որդիներին սպանել է նիկոլը պատերազմ բերելով մեր երկիր: Ընդ որում, արդեն կարևոր չէ, թե դա արել է ապուշության, տխմարության, թե դավաճանության պատճառով: Այո, Շուշին թշնամուն նվիրել է նիկոլը: և կապ չունի իր հիմար և տխմար հրամանների, թե նախապես ձեռք բերած հանցավոր համաձայնության հետևանքով:
Բայց նիկոլը և իր նեղ թիմը միայնակ չեն: Հիմա մենք կիմանանք, թե ովքեր են կանգնած մեր լույս տղերքի թափած արյան վրա, ովքեր են նրանք, որոնց համար մեր որդիների կյանքը լումայի արժեք անգամ չունի: Շուտով մենք կիմանանք, թե ովքեր են նիկոլի հետ միասին հանձնել Շուշին:
Հավանաբար կհարցնեք, թե դրանք ովքեր են կամ ինչպես ենք իմանալու, թե դրանք ովքեր են: Իմանալու ենք շատ պարզ, շատ հեշտ եղանակով: և այսպես, յուրաքանչյուր ոք, ով այս կամ այն դրդապատճառով առաջիկա ընտրարշավի ժամանակ կոչ կանի ընտրել մոլագար մարդասպանին, կապիտուլյանտին, պարտության խորհրդանիշին, նա կկանգնի մարդասպանների կողքին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Նրանց կողքին կկանգնեն նաև բոլոր նրանք, որոնք այս կամ այն պատճառով կքվեարկեն դրա օգտին:
Հենց այսպես էլ մենք կիմանանք Շուշին հանձնողների և մեր տղերքին սպանողների ամբողջական ցուցակը:
Ի դեպ, սրանց կողքին կանգնելու են բոլոր այն պսեվդոընդդիմադիր ուժերը, որոնք այս կամ այն կերպ աջակցելու են նիկոլին:
Ականջներիդ օղ արեք, նիկոլը պարտված և կործանված մարդ է: Նա չկա: Նա պարզապես ուզում է իր հետ դժոխք տանել հնարավորին չափ շատ մարդու: Խելքներդ գլուխներդ հավաքեք, հեռու մնացեք դրանից և դրա թիմից»։
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Նազարյան. Դանիել Իոաննիսյանի և նրան մարտական դիրքեր ներխուժելու թույլտվություն տվածների նկատմամբ քրգործ չե՞ք հարուցելու
- Մեղքերդ մի ավելացրու, մի ելույթ ունեցի, ասա՝ ներողություն, ինձ դատեք, որ հետո այս ժողովրդի ձեռքը չընկնես. Գեղամ Նազարյան
- Գեղամ Նազարյան. Դերասան-խելագարի ճիչերը և մեր անելիքը
- ԱԱԾ, Գլխավոր դատախազություն, կարծում եմ արագ պետք է հայտնաբերեք այս տականքին․ Գեղամ Նազարյան
- Պատերազմը մեր տուն բերեց Նիկոլը․ Գեղամ Նազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան