Գերմանիայի արտգործնախարարը կայցելի Իսրայել
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը չի բացառել, որ հինգշաբթի կայցելի Իսրայել և բանակցություններ կվարի Երուսաղեմում և Ռամալլահում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Միգուցե»,- Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում ասել է նախարարը ՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ինքը հինգշաբթի օրը կայցելի Իսրայել:
«Ես չեմ կարող սա ասել հարյուր տոկոսով, քանի որ մենք համակարգում ենք այդպիսի ուղևորությունները։ Դեռևս հարյուր տոկոսով ավարտված չէ, բայց իմ ծրագիրն այն է, որ ես գիշերը մեկնեմ Իսրայել և բանակցություններ անցկացնեմ Երուսաղեմում և Ռամալայում», - ավելացրել է Մաասը:
Հարակից հրապարակումներ`
- Սպիտակ տունը հուսահատեցրել է Իսրայելին՝ Գազայի ցամաքում գործողություններ սկսելու հարցում
- Իսրայելի հարվածներից Գազային հասցված վնասը գնահատվել է 244 միլիոն դոլար
- Մահմեդականները դժգոհ են իսրայելա-պաղեստինյան նոր հակամարտության հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումից
- Իսրայելը հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտներին
- Մոսկվան դատապարտել է Պաղեստինում և Իսրայելում քաղաքացիական օբյեկտներին հարվածներ հասցնելը
- Թուրքիան և Իսրաելը կարգավորում են հարաբերությունները