Անհրաժեշտ է շտապ ինքնակազմակերպվել և գործի անցնել․ Զարուհի Փոստանջյան
Ադրբեջան-Հայաստան հակամարտությունը` դրա հիման վրա իբրև սահմանազատմամբ/սահմանագծմամբ պայմանավորված կեղծ օրակարգը, հատուկ է դրվել շրջանառության մեջ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտարարություն է տարածել «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։
«Վերջին օրերի իրադարձությունները և դրան նախորդած` Նիկոլ Փաշինյանի կողմից գործողություններն ակնհայտ փաստում են, որ մենք` հայերս, մտել ենք ոչ միայն տարածաշրջանային խաղացողների, այլ նաև գերտերությունների կողմից միմյանց հանդեպ ունեցած վեճերի, բաժանումների և տիրակալելու կարգավորումների թեժ փուլ:
Արդի Հայոց պետականությունից Արցախի օտարումը «ծիծեռնակն» էր: Ցավոք, Արցախի օտարմամբ մենք դյուրացրեցինք Հայաստանի Հանրապետության դեմ հարձակումը:
Այս պայմաններում, երբ թշնամին դիրքավորվել է մեր հողում, երբ մի քանի օր շարունակ պաշտոնական տարբեր աղբյուրներից լսում ենք ու տեսնում, որ Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում են հարձակվել Արցախի Հանրապետությունից մնացած պատառիկների և Հայաստանի Հանրապետության վրա՝ ակնհայտ է, որ պետք է ժամ առաջ պատրաստ լինել ոչ միայն ցուցադրելու դիմադրություն, այլ նաև ազատագրելու մեր գերեվարված Հայրենիքը:
Անհրաժեշտ է շտապ ինքնակազմակերպվել և գործի անցնել: Համընդհանուր զինվորական մոբիլիզացիան, բնակչության քաղաքացիական պաշտպանության պատրաստումը, ազգային համախմբումը, սփյուռքյան համայնքների ներգրավումը հայ ազգի միակ հենարանն է։
Ուստի չի կարելի թույլ տալ, որ օրեր անց ականատես լինենք Նիկոլ Փաշինյանի կողմից նաև Սյունիքի և Հայրենիքի այլ հատվածների հանձմանը»,- գրել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին