ԱՅԼՄԱՄՈՒԼ 09:31 19/05/2021 Հայաստան

«Ժողովուրդ». ՀԱՊԿ առաջին իրական քննությունը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Արդեն 6 օր է, ինչ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր շարունակում են գտնվել Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ սահմանային հատվածներում: Ռուսական կողմի ներգրավմամբ ընթացող բանակցությունների արդյունքում որոշ ուժեր հետ են քաշվել Հայաստանի տարածքից, սակայն ընդհանուր ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ անփոփոխ: Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները խախտվել են, սուվերեն տարածք է ներխուժել թշնամական երկրի զորախումբ։

Այստեղ Հայաստանն ունի երկու լուծում՝ առաջինը՝ գնալ ռազմական բախման և ուժով ազատել սեփական տարածքը, ինչը հղի է լայնածավալ պատերազմի սկսման վտանգով, տարածաշրջանում անկայունության հաստատմամբ, և երկրորդ՝ տարածքի ազատմանը հասնել բանակցությունների միջոցով՝ անվտանգային միջազգային համակարգի և դաշնակիցների ճնշման օգնությամբ։

Առաջին լուծման տարբերակն ի սկզբանե սառեցվել է անմիջապես Մոսկվայի ներազդմամբ։ Կրեմլի տարածած հայտարարությունները, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի միանշանակ հայտարարությունները կասկածելու տեղ չեն թողնում, որ ռազմական բախում որևէ դեպքում թույլատրելի չէ Մոսկվայի համար։

Սա Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների համար կողմնորոշիչ սկզբունք է։
Ադրբեջանական կողմի գործողությունները կարելի է հստակ բնութագրել որպես ռազմական սադրանք, որի նպատակն է Հայաստանին պարտադրել բացել Սյունիքի միջով ճանապարհ, ինչը Թուրքիան և Նախիջևանը կկապի Ադրբեջանին։

Թեև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ որևէ հիշատակում չկա, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին, Բաքուն փորձում է օգտվել պատերազմից հետո Հայաստանում ստեղծված բարդ իրավիճակից և աղավաղելով հաղորդակցությունների ապաշրջափակման մասին պարտավորությունները՝ պարտադրել միայն իր շահերից բխող միջանցքի ստեղծում։ Ադրբեջանի նախագահը անգամ հանդես եկավ ուժի բացահայտ սպառնալիքով` զգուշացնելով ուժով միջանցք բացելու հեռանկարի մասին։

Հայկական կողմը վճռականորեն մերժել է Ադրբեջանի առաջ քաշած այդ անհեթեթ պահանջը։ Չկարողանալով հասնել զիջումների` Բաքուն դիմեց ռազմական շանտաժի գործիքակազմի` փորձելով զավթել սահմանային որոշ բարձունքներ։ Բաքվի նման սադրանքը վստահաբար համաձայնեցված է Թուրքիայի հետ, որը թեև բացահայտ չի գործում, սակայն խնդիր ունի տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին, և Ադրբեջանի հետ միջանցք ունենալն այդ հարցում նշանակալի ձեռքբերում կդառնա։

Գիտակցելով իրավիճակի ողջ լրջությունը և ճգնաժամի սրման ռիսկերը՝ հայկական կողմը գործարկեց ռազմաքաղաքական իր գործիքակազմը` դիմելով թե՛ ՀԱՊԿ-ին, թե՛ ռազմավարական դաշնակից Ռուսաստանին։ Պաշտոնական հայտարարությունների համաձայն՝ Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը ՀԱՊԿ սահմանների անձեռնմխելիությունն է։ Եվ եթե խախտվել է Հայաստանի պետական սահմանը, խախտվել է բուն ՀԱՊԿ սահմանը։

Առնվազն միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանի ղեկավարությունը, նախաձեռնելով ներխուժում Հայաստանի տարածք, չի պատկերացրել կամ չի գիտակցել, որ ոտնձգություն է իրականացնում ՀԱՊԿ պատասխանատվության տարածքի կամ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից երկրի տարածքի նկատմամբ։

Թուրք-ադրբեջանական այս բավական վտանգավոր խաղը ուղղված է ստեղծված իրավիճակում Ռուսաստանի հնարավոր արձագանքը, ՀԱՊԿ մեխանիզմների արդյունավետությունը ստուգելուն: Փաստացի սա ՀԱՊԿ կենսունակության առաջին իրական քննություն է, և համարժեք արձագանքի բացակայությունը լուրջ հարված կլինի ոչ միայն կառույցի համար, այլ նաև կխաթարի ՌԴ դիրքերը տարածաշրջանում։

«Ինչ վերաբերում է այդ (ՀԱՊԿ) պայմանագրի շրջանակներում Ռուսաստանի պայմանագրային պարտավորությունների կատարմանը, ապա մենք միշտ իրականացրել ենք, իրականացնում ենք և իրականացնելու ենք մեր պարտավորությունները». այս խոսքերը պատկանում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որը նման հայտարարություն է արել 2020թ.-ի հոկտեմբերի 7-ին՝ 44-օրյա պատերազմի ամենաթեժ օրերին։

Եթե ղարաբաղյան պատերազմում ագրեսիան ընթանում էր ոչ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններում, այլ դրանից դուրս, ապա հիմա գործ ունենք բուն Հայաստանի տարածքում ծավալվող ագրեսիայի հետ, հետևաբար Հայաստանի առջև ունեցած պարտավորությունների կատարման մասին Վլադիմիր Պուտինի խոսքերն արդիական են, քան երբևէ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:38
HRW. Ադրբեջանը նշանակալից քայլեր չի ձեռնարկել՝ ապահովելու էթնիկ հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձը Լեռնային Ղարաբաղ
Հունվարի 16-ին Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2024 թվականին աշխարհում մարդու իրավունքների...
Աղբյուր` Panorama.am
17:31
Սա Հայաստանի կառավարությունը չի, սա Ադրբեջանի կառավարության ֆիլիալն է Երևանում. Հրանտ Բագրատյան
«Սա Հայաստանի կառավարությունը չի, սա Ադրբեջանի կառավարության ֆիլիալն է Երևանում»,-կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած բողոքի...
Աղբյուր` Panorama.am
17:27
HRW. Հայաստանում քաղաքական գործիչները շարունակում են հայցեր ներկայացնել լրագրողների և լրատվամիջոցների դեմ
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունն ահազանգում է՝ Հայաստանում քաղաքական գործիչներն ու մասնավոր բիզեսը շարունակում են զրպարտության...
Աղբյուր` Panorama.am
17:16
Հունվարի 21-ին Երևանի ավագանու արտահերթ նիստում կքննարկվի տրանսպորտի գնի հարցը
Հունվարի 21-ին  կկայանա ավագանու արտահերթ նիստ, որը նախաձեռնել է «Մայր Հայաստան» խմբակցությունը, կքննարկվի տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
16:58
ՊԵԿ. Ինչ պետք է անել եկամուտներ հայտարարագիր ներկայացնելու համար
Եկամուտների տարեկան հայտարարագիրը ներկայացվում է Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով: Համակարգը գործում է...
Աղբյուր` Panorama.am
16:56
ՔԿ նախագահն ՌԴ դեսպանին հիշեցրել է դեռևս չկատարված քննչական պահանջների մասին
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: ՔԿ...
Աղբյուր` Panorama.am
16:37
Օկամպո. Ալիևի ցուցադրական դատավարությունները կրկնում են ընդդիմությանը ճնշելու Ստալինի մարտավարությունը
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերակենդանացրել է Իոսիֆ Ստալինի ամենասարսափելի գործիքներից մեկը՝ ցուցադրական դատավարությունը: Ճիշտ այնպես,...
Աղբյուր` Panorama.am
16:30
ՃՏՊ Վանաձոր քաղաքում. կան տուժածներ
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 17-ին, ժամը 14։08-ին  ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
15:57
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր նկատմամբ կիրառվեց տնային կալանք. «Գնամ Եռաբլուր, ի՞նչ ասեմ որդուս...հորդ դատեցին»
Երևան առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, նախագահությամբ Մասիս Մելքոնյանի, 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝...
Աղբյուր` Panorama.am
15:56
Այսօր իմ եղբայրն էլ Բաքվի բանտերում է, նրանք մեկ մարդու մեղքով են զոհ դարձել. Արցախցի
«Մեր ռազմագերիները, որոնք այսօրվա վիճակում գտնվում են Ադրբեջանի բանտում, մեր անտարբերության, անբավարար աշխատանքներ իրականացնելու հետևանքով...
Աղբյուր` Panorama.am
15:39
Նուբեր Աֆեյան. Պետք է անենք հնարավորը՝ խուսափելու գրոտեսկային անարդարությունից
Հայ հայտնի գործարար, բարեգործ, Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանի ընկեր Նուբար Աֆեյանը X-ի իր էջում հրապարակել է Վարդանյանի ուղերձն ու գրել....
Աղբյուր` Panorama.am
15:32
Իսակովի 10 հասցեում գտնվող մաքսային սպասարկման սրահ ֆիզիկապես այցելելու անհրաժեշտություն այլևս չկա. ՊԵԿ
Երևանի մաքսային սպասարկման սրահում հունվարի 18-ից ապրանքների հայտարարագրերի սպասարկումը կիրականացվի «Ծանուցման» էլեկտրոնային համակարգի միջոցով
Աղբյուր` Panorama.am
15:25
«Մանչեսթեր Սիթին» 9,5 տարով երկարաձգել է պայմանագիրը Հոլանդի հետ
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» հայտարարել է նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ պայմանագիրը մինչև 2034 թվականը երկարաձգելու մասին։...
Աղբյուր` Panorama.am
15:18
Արտաքին լուսավորության ցանցի արդիականացման նպատակով որոշ փողոցներ փակ կլինեն
2025թ.  հունվարի 18-ին՝ ժ. 10:00 - 14:00-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Խանջյան փողոցից թունելով դեպի Հերացի փողոց (Գետառի նորակառույց...
Աղբյուր` Panorama.am
15:16
Վրաստան-ՆԱՏՕ զորավարժություններ կանցկացվեն, որին կմասնակցի Ադրբեջանը, իսկ Հայաստանը դիտորդի կարգավիճակում կլինի
Ապրիլի 28-ից մայիսի 8-ը Թբիլիսիի մերձակայքում գտնվող Կրծանիսի Վրաստան-ՆԱՏՕ համատեղ ուսուցման և գնահատման կենտրոնի (JTEC) տարածքում, Վրաստանի և...
Աղբյուր` Panorama.am
14:42
Վարդանյանի դեմ մեկնարկող ապօրինի դատավարությունն ադրբեջանական քաղաքական և քարոզչական առաջնահերթություններից է. Տիգրան Աբրահամյան
Բաքվի դատարանում այսօր մեկնարկելու է կեղծիքի և հորինված «փաստ»-երի վրա հիմնված դատական նիստն ընդդեմ Ռուբեն Վարդանյանի։ Արցախի...
Աղբյուր` Panorama.am
14:41
Արմինե Օհանյան. Ինչքա՜ն պետք է քինախնդիր ու քննադատությունը չհանդուրժող լինի, որ Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակը չշնորհավորի
«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «Իշխանավորի մեծամտությունն ու լկտիությունն ամենանողկալի, ամենազայրացնող բանն...
Աղբյուր` Panorama.am
14:40
Արտահիվանդանոցային թոքաբորբը հաճախ հաջորդում է վերին շնչուղիների վարակին
Գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնի ընթացքում բարձրանում է թոքաբորբով հիվանդացության ռիսկը, ինչը հնարավոր է կանխել պատվաստվելով սեզոնային...
Աղբյուր` Panorama.am
14:31
Արտակարգ դեպք Գարեգին Հովսեփյան փողոցում․ կա տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն hունվարի 17-ին, ժամը 11:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք-Մարաշ թաղամասում՝ Գ. Հովսեփյան...
Աղբյուր` Panorama.am
14:22
Կրեմլ. Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է իրավիճակը
Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:20
Հայրենիք ողջ վերադառնալու համար Բաքվում գտնվողներն իրավունք ունեն ասելու յուրաքանչյուր բառ, որևէ մեկը չի կարող թիրախավորել նրանց. Բեգլարյան
«Այսօր և առաջիկա օրերին Բաքվում կայանալու են Արցախի 8 ռազմաքաղաքական ղեկավարության, 2023-ին գերեվարված 7 ռազմագերիների, 1 քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
13:56
Գերիների, անհետ կորածների հարցում 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո Հայաստանի իշխանության, կոնկրետ ԱԳՆ-ից կողմից ակտիվություն չենք տեսնել. Ստեփանյան
«Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցում մենք առաջնայի պարտավարություն ունենք»,- ՀՀ ԱԳՆ...
Աղբյուր` Panorama.am
13:50
Թբիլիսին Բաքվին և Երևանին առաջարկել է եռակողմ համագործակցության նախաձեռնություններ
Վրաստանը Ադրբեջանին և Հայաստանին առաջարկում է տարբեր ոլորտներում եռակողմ համագործակցության նախաձեռնություն։ Այդ մասին Բաքվում տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՀՀ կառավարությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել...
Աղբյուր` Panorama.am
13:23
Ի՞նչ արժեք ունի քո իշխանությունը, երբ այն քո ազգի ու պետության շահերը չի պաշտպանում. Տարոն Սիմոնյան
Հայտնի իրավաբան, ԱԺ նախկին  պատգամավոր Տարոն Սիմոնյանը գրում է. «Միջազգային քաղաքականությունից մինչև միջանձնային...
Աղբյուր` Panorama.am
13:15
Լարիսա Ալավերդյան. Ադրբեջանն այս ամենն իրականացնում է ՄԱԿ-ի քաջալերող լռության ներքո
«ՄԱԿ-ն այստեղ ունի հստակ պարտավորություններ։ Ես այստեղ գտնվող մարդկանց անունից պահանջում եմ հստակ գործողություններ, իրենց...
Աղբյուր` Panorama.am
12:55
Պետք է ստիպենք, պահանջենք ՀՀ իշխանություններին տեղներից շարժվել և առավելագույնը կատարել մեր պատանդներին վերադարձնելու համար. Բեգլարյան
«Մեր հայ պատանդները Բավքում են մեզ համար»,- լրագրողներին ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ...
Աղբյուր` Panorama.am
12:49
Հունվարի 17-20-ը սպասվում է քամու ուժգնացում
Երևանում հունվարի 17-ի ցերեկը, 18-ին, 20-ի ցերեկը, 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը...
Աղբյուր` Panorama.am
12:30
Ցավալի է, որ Բաքվի առաջադրած մեղադրանքների պատասխանը Հայաստանի իշխանությունների կողմից չի հնչում. Մ. Առաքելյան
«Ռուբեն Վարդանյանին, ինչպես նաև մյուս հայ գերիներին Բաքվում պատշաճ հնարավորություն չի տրվել՝ ծանոթանալու նյութերին, թույլ չի տրվել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին
12:10 17/01/2025

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}