Իրաքում հարձակում է տեղի ունեցել ամերիկյան ռազմական ավտոշարասյան վրա
Իրաքյան ԶԼՄ-ները հաղորդել են այդ երկրի տարածքում ամերիկյան ռազմական ավտոշարասյան դեմ իրականացված հարձակման մասին: Ավտոշարասյունը հարձակման է ենթարկվել Դիվանիե նահանգում, ճանապարհին տեղադրված ռումբի պայթյունի միջոցով:
Pars Today-ի հաղորդմամբ, պայթյունի հետևանքով զոհեր չկան:
Իսկ մեկ ժամ առաջ, ամերիկյան ռազմական մեկ այլ շարասյան դեմ հարձակում է տեղի ունեցել Նասիրա նահանգում: Որևէ խմբավորում դեռևս չի ստանձնել հարձակումների պատասխանատվությունը
Վերջին ամիսներին, Իրաքի տարբեր ռազմական հենակետերում տեղակայված ամերիկյան զորուժի համար օժանդակ սարքավորումներ տեղափոխող ավտոշարասյունները բազմաթիվ հարձակումների են ենթարկվել ճանապարհի եզրին տեղադրված ռումբերով: Ամերիկյան ռազմական ավտոշարասյուններն Իրաք են մտնում արևմուտքում՝ սիրիական սահմանից, հարավում՝ Քուվեյթի:
Իրաքի մեծ թվով քաղաքացիներ և քաղաքական խմբեր պահանջում են այդ երկրից դուրս բերել ամերիկյան ուժերը, իսկ խորհրդարանը հաստատել է այդ ուժերի դուրսբերման ծրագիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու