Լավրովը մեկնում է Ռեյկյավիկ՝ Բլինքենի հետ առաջին հանդիպմանը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնում է Ռեյկյավիկ, որտեղ այսօր նախատեսված է նրա հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Այս մասին գրում է Ria-n:
«Ռուսաստանի արտգործնախարարն ավարտում է իր այցի ծրագիրը Դուշանբեում և մեկնում է Ռեյկյավիկ, որտեղ երեկոյան նախատեսվում է երկկողմ հանդիպում Իսլանդիայի արտգործնախարարի հետ և բանակցություններ՝ ԱՄՆ պետքարտուղար (Էնթոնի) Բլինքենի հետ», - ասել է ՌԴ ԱԳՆ աղբյուրը:
Նշվում է, որ ամերիկացի գործընկերոջ հետ Լավրովի հանդիպումը նախատեսված է աշխատանքային ընթրիքից հետո:
Հիշեցնենք, որ Դուշանբեում անցկացվում էր ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստ։
Հարակից հրապարակումներ`
- Դուշանբեում մեկնարկել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նեղ կազմով նիստը
- Բլինքենը դատապարտում է Արկտիկայի հատվածում Ռուսաստանի «անօրինական պահանջները»
- Մոսկվան ՀԱՊԿ շրջանակներում Երևանին և Բաքվին առաջարկում է ստեղծել հանձնաժողով
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու