Կանադան լրացուցիչ 1 մլն դոլար է հատկացնում Արցախին ու կոչ անում վերադառնալ բանակցությունների
Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գառնոն և միջազգային զարգացման նախարար Կարինա Գուլդը նախօրեին հայտարարել են, որ Կանադան շարունակում է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ինչպես նաև դրա հումանիտար ծանր հետևանքների վերացմանն ուղղված ջանքերին։
Կանադայի կառավարությունը, ի լրումն 2020 թ.-ի մարտերից անմիջապես տրամադրած աջակցության, լրացուցիչ 1 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացնում՝ Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերին աջակցելու համար:
«Կանադան շարունակում է կոչ անել Հայաստանին և Ադրբեջանին՝ մեղմել լարվածությունը, և հույս է հայտնում, որ կողմերը կարող են նշանակալից գործողություններ իրականացնել՝ ներառյալ ձերբակալվածների ազատման արագացումը և մահացածների աճյունների վերադարձը, բոլոր ենթադրյալ ռազմական հանցագործությունների հետաքննությունը ու հետապնդումը, նաև համագործակցությունը ականազերծման ոլորտում:
Կանադան շարունակում է աջակցել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հիմնական դերին այս հակամարտության մշտական կարգավորման հարցում: Մենք խրախուսում ենք և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին՝ նորից համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ՝ այս երկխոսությունն առաջ տանելու համար: Մենք շարունակելու ենք աշխատել ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ում մեր գործընկերների հետ` այս հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար»,-ասվում է նախարարների հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա