Բնակային համակարգի ակտիվներն ավելի մեծ են, քան Հայաստանի ՀՆԱ-ն. ՀԲՄ տնօրեն
«Առաջին եռամսյակի վերջին բանկերի շահույթը կազմել է 19.4 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 16.9%-ով նվազել է»,- լրագրողներին հայտնեց Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) տնօրեն Սեյրան Սարգսյանը:
Նա տեղեկացրեց, որ 2020 թվականին ՀՆԱ-ի նվազումը հանգեցրել է բանկային ակտիվների հարաբերակցության աճին, որը կազմել է 107%: Ըստ ներկայացված վիճակագրության՝ 2011 թվականին այն եղել էր 54.9%:
«Բնակային համակարգի ակտիվներն ավելի մեծ են, քան համախառն ներքին արդյունքը»,- նշեց ՀԲՄ տնօրենը և հավելեց, որ վարկեր-ՀՆԱ հարաբերակցությունն էլ 2020 թվականին հասել է 70.7%-ի 2011 թվականին եղել է 35.4 %), իսկ ավանդների հարաբերակցությունը՝ 60 %-ի:
Ներկայացված վիճակագրությունից Սարգսյանը եզրակացրեց, որ բանկային համակարգի դերը տնտեսության մեջ տարեցտարի մեծանում է:
Ըստ ՀԲՄ տնօրենի՝ այս տարվա առաջին եռամսյակում բանկային հաշիվների թիվը ֆիզիկական անձանց մասով նվազել է 0.7 %-ով, իսկ իրավաբանական անձանց շրջանում՝ 0.2 %-ով:
Նա հայտնեց, որ դիտարկվող ժամանակահատվածում 77.3 %-ով աճել է ինտերնետ միջավայրում կատարված գործարքների թիվը, որը կազմում է ընդհանուր գործարքների 42 %-ը:
Սեյրան Սարգսյանի խոսքով, առաջին եռամսյակում 406 մլն դոլարի չափով միջոցներ են փոխանցվել ՀՀ, որից 154 մլնը՝ ՌԴ-ից կատարված փոխանցումներն են, 118 մլն դոլար՝ ԱՄՆ-ից, եղել են նաև այլ երկրներից, իսկ արտասահման կատարած փոխանցումները կազմել են 277 մլն դոլար (86 մլն՝ ՌԴ և ԱՄՆ՝ 44 մլն դոլար և այլն):
Սարգսյանի ներկայացմամբ՝ բացարձակ թվերով առաջին եռամսյակում Հայաստան է մուտք գործել 129 մլն դոլարի չափով արտարժույթ, որից ամենամեծ ծավալները՝ 74 մլն-ը ԱՄՆ-ից և 68 մլն-ը ՌԴ-ից:
ՀԲՄ տնօրենը նաև տեղեկացրեց, որ բոլոր բանկերն առաջին եռամսյակում 11.2 մլրդ դրամից ավելի հարկեր են վճարել, որը նախորդ տարվա կտրվածքով 2.9 %-ով պակաս է, իսկ ուղղակի հակերը նվազել են 12.8 %-ով:
Նրա խոսքով, եթե ուղղակի հարկերի մասով մեկ բանկը միջինը վճարում է 586 մլն դրամ, ապա 1000 խոշոր հարկատուների բանկ չհամարվող ընկերությունները միջինը վճարում են 85 մլն դրամ:
ՀԲՄ-ի ներկայացրած տեղեկատվության մեջ ասվում է, որ ՀՀ ֆինանսական համակարգը մոտ 2.5 մլրդ դրամի վարկ է ներել զոհվածներին, զոհվածների կամ անհետ կորած համարվողների ընտանիքների անդամներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են