Եթե Փաշինյանն ընտրություններում արձանագրի հաջողություն, Տեր-Պետրոսյանը չի դիմանա, ինֆարկտ կստանա․ Աղազարյան
«Անկախ իմ գնահատականից, իմ վերաբերմունքից Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ, ես գտնում եմ, որ ՀԱԿ-ում կան բազմաթիվ քաղաքական գործիչներ, որոնք իրենց օրինակով, իրենց պահվածքով, գիտելիքներով կարող են օգտակար լինել մեր հայրենիքի կառուցմանը, զարգացմանը: Ես հաջողություն եմ ցանկանում իրենց: Իհարկե, ոչ այնքան, որ մեզ հաղթեն:»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով ՀԱԿ-ի՝ ընտրություններին մասնակցելու որոշմանը։
Ըստ նրա, այդպիսի մարդիկ պետք է լինեն խորհրդարանում, որոնք քաղաքական ու գաղափարական հենքով են շաղախված իրար հետ, ոչ թե ուրիշ հենքով: Այդպիսի մարդկանց հետ և՛ բանավեիճելն է հեշտ, և՛ այս կամ այն հարցի շուրջ բուռն քննարկումների արդյունքում կարող են գալ ինչ-որ եզրահանգման: Իսկ այն մարդիկ, որոնք միավորվել են լրիվ ուրիշ շաղախով, իրենց հետ դժվար է:
«Ասենք, եթե դու ֆուտբոլ ես խաղում, իսկ դիմացինդ ռեգբի, դու չես կարող խաղալ ու հաղթել: Պետք է բոլորը ֆուտբոլ խաղան, որ կարողանաս այդ օրենքներով շարժվես»,-նշեց նա:
Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որ չպետք է թույլ տալ ո՛չ Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը, Հովիկ Աղազարյանն ասաց.
«Եթե հիշում եք՝ 2013 թվականի նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ ինքը հայտարարեց, որ դառնում է 68 տարեկան և նպատակահարմար չի գտնում մասնակցել նախագահական ընտրություններին: Հարց է առաջանում՝ դրանից 2 տարի առաջ ինքը չգիտե՞ր, որ 68 տարեկան է դառնալու: Նա չկարողացա՞վ իր շրջապատում մեկնումեկին նախապատրաստել, որ մասնակցի նախագահական ընտրություններին՝ փորձ անելու այլընտրանք ձևավորել այն իշխանություններին, որին համարում էր ավազակապետություն: Նա դա չարեց:
Հիմա, երբ անցնելով կորոնավիրուս, պատերազմի ծանր իրողություններ, դրանից հետո եթե Նիկոլ Փաշինյանն իր թիմով արձանագրի հաջողություն ընտրություններում, ինչում ես համոզված եմ, ապա Լևոն Տեր-Պետրոսյանը այդ հոգեբանական հարվածին չի դիմանա, ինֆարկտ կստանա, որովհետև ինքը իրենից բացի ոչ ոքի չի տեսնում»։
Հարակից հրապարակումներ`
- Արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ անձնագրային և վիզաների վարչությունն առաջիկա շաբաթ և կիրակի օրերին կաշխատի
- ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ը սկսում է իր աշխատանքները՝ դիտարկելու ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունները
- «Ու հանկարծ չմտածեք, թե Հովիկ Աղազարյանն է, մի բան էլի «բլթացրել» է, սա հատուկ քաղաքականություն է»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին