«Հրապարակ». Նաիրա Զոհրաբյանը հնարավոր է չընդգրկվի ԲՀԿ ցուցակում
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ԲՀԿ-ում անտեղյակություն է՝ Գագիկ Ծառուկյանը ոչ մեկի հետ չի քննարկում ընտրացուցակի հարցը։ Հրապարակումից հետո ԲՀԿ քարտուղար Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում, ըստ էության, ի պատասխան մեզ՝ հրապարակեց ցուցակի առաջին եռյակը՝ Գագիկ Ծառուկյան, Միքայել Մելքումյան և Իվետա Տոնոյան։
Եվ քանի որ արդեն ժամանակն է, որ անձնագրայիններից տեղեկանքներ վերցնեն՝ քաղաքացիության և բնակության հետ կապված, տեղեկացանք նաև, որ ԲՀԿ առաջնորդը ոմանց փոխանցել է՝ տեղեկանքներ վերցրեք ՀՀ-ում մշտական բնակության վերաբերյալ։ Խոսքը Վահե Էնֆիաջյանի, Շաքե Իսայանի, նախկին պատգամավոր Լուիզա Սարգսյանի, երիտթևի որոշ անդամների՝ նախագահ Աշոտ Անդրեասյանի մասին է։
Ուշագրավ է, որ Նաիրա Զոհրաբյանը կարծես հայտնվել է լուսանցքում և հնարավոր է չընդգրկվի ցուցակում, մինչդեռ նախորդ՝ 2018-ի ընտրություններում նա ԲՀԿ ցուցակի առաջին կինն էր»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին