Օլիմպիական խաղերի մեկնարկին մարզիկների 80 տոկոսը պատվաստված կլինի կորոնավիրուսի դեմ. ՄՕԿ
Տոկիոյի օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկների ավելի քան 80%-ը Ճապոնիա գալու պահին պատվաստված կլինի կորոնավիրուսի դեմ: Այս մասին, «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, հայտնել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը։
«Այժմ Օլիմպիական ավան եկող մարզիկների 75%-ը պատվաստված է կորոնավիրուսի դեմ կամ հնարավորություն ունի պատվաստվելու։ Համոզված եմ, որ Օլիմպիական խաղերի ժամանակ արդեն մարզիկների գոնե 80 տոկոսը պատվաստված կլինի»,- ասել է Բախը:
Ավելի վաղ, Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան, ելույթ ունենալով խորհրդարանում, ասել է, որ երկրի իշխանությունները պայմանավորվել են Pfizer-ի հետ` այլ երկրներից օլիմպիական խաղերին եկած մարզիկներին անվճար տրամադրել կորոնավիրուսի պատվաստանյութ։
Ենթադրվում էր, որ Տոկիոյի օլիմպիական խաղերը պետք է տեղի ունենային 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: Համաճարակի պատճառով մրցույթը հետաձգվեց մեկ տարով և այժմ տեղի կունենա 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Մարտի 20-ին կազմակերպիչները վերջապես որոշեցին խաղերն անցկացնել առանց օտար երկրներից ժամանող երկրպագուների: Ճապոնացի հանդիսատեսի մուտքի ընդունելության մասին որոշումը կընդունվի հունիսին ՝ կախված երկրում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակից:
Հարակից հրապարակումներ`
- Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 86 օր
- Տոկիոյի ամառային օլիմպիական և պարալիմպիկ խաղերը` առանց մարզասերների
- Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի կազմակերպիչները կքննարկեն օտարերկրյա հանդիսականների մրցասպարեզներ մուտք գործելու հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին