Սուրեն Սարգսյան. Ի՞նչ է նշանակում ԱՄՆ պետդեպարտամենտի՝ «խորհուրդ չի տալիս այցելել ՀՀ» զգուշացումը
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն անդրադարձել է ԱՄՆ պետդեպարտամենտի զգուշացմանը, ըստ որի խորհուրդ է տալիս չայցելել Հայաստան՝ նախազգուշացումը բարձրացնելով ամենաբարձր՝ 4-րդ մակարդակ։
Նա գրում է. «ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս այցելել ՀՀ կամ Ադրբեջան. Ի՞նչ է սա նշանակում
Ավելորդ լարվածությունից խուսափելու համար զուտ փաստեր շարադրեմ.
1. Նման զգուշացումները լինում են հերթական և արտահերթ:
2. 44 օրյա պատերազմից 2 օր առաջ նման զգուշացում եղավ:
3. Դրան նախորդել էին ադրբեջանաթուրքական զորավարժությունները և սահմանի երկայնքով ադրբեջանական զորքի կուտակումները:
4. Հիմա կարծես զորքի կուտակում չկա, բայց կա լուրջ լարվածություն:
5. Այս զգուշացումը տարածվում է մեր ՊՆ-ի հայտարարությունից հետո:
6. Այս թեմայով երկու օր առաջ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Սալիվանը խոսել է Ալիևի և Փաշինյանի հետ:
Այս պահին դեռ այսքանը»:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատունը ևս կոչ է անում իր քաղաքացիներին չայցելել Հայաստանի մարզեր ու Արցախ
- ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս չճամփորդել Հայաստան ու Արցախ՝ COVID-19-ի և սահմանային լարվածության պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան