Դանակահարություն Գյումրիում
«Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից մայիսի 17-ին՝ ժամը 22:40-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ դանակահարված վիճակում իրենց մոտ բուժօգնության է դիմել 38-ամյա տղամարդ:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավումներ, հարցաքննվել են մի շարք անձինք:
Նախաքննությամբ պարզվել է, որ տղամարդը մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, Գյումրու Շիրակացու փողոցի շենքերից մեկի մոտ, 63-ամյա համաքաղաքացու հետ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում:
63-ամյա տղամարդը ձերբակալվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին