Արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ անձնագրային և վիզաների վարչությունն առաջիկա շաբաթ և կիրակի օրերին կաշխատի
2021 թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի 13-րդ կետի համաձայն` կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու են մինչև 26.05.2021 թ. ժամը 18:00-ն։
ՀՀ ոստիկանությունից հայտնում են. «Հաշվի առնելով փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու համար սահմանված ժամկետների սղությունը՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը և տարածքային անձնագրային ծառայությունները 2021 թվականի մայիսի 22-ին և 23-ին՝ շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին, ժամը 10.00-ից 17.00-ն քաղաքացիներից կընդունեն վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու դիմումներ: Նշված օրերին այլ ծառայություններ չեն մատուցվելու»:
Հարակից հրապարակումներ`
- ԸՕ-ով ունենք մեծ ծավալի գործիքակազմ, ինչը հնարավորություն է տալիս հետևելու ողջ ընտրական գործընթացը. ԿԸՀ նախագահ
- ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ քվեաթերթիկների վրա նշում չի արվելու, գրիչ չի օգտագործվելու