#Antinikol_V-ն՝ Ոստիկանության Կենտրոնի բաժնի շենքին
ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է այս լուսանկարն ու գրել.
«#Antinikol_V-ն հիմա էլ լուսավորում է ՀՀ Ոստիկանության Կենտրոնի բաժինը, ուր բերման է ենթարկվել Կոնստանտին Տեր-Նակալյանը՝ նույն այս լուսավորությամբ Կառավարության շենքը զարդարելու համար:
«…Թավշյա Հիտլերին կապուտ»»։
Հիշեցնենք, որ երեկ #Antinikol_V գրությունը պրոյեկտորով կառավարության շենքի պատին ու հարակից ծառերին ցուցադրելու համար ոստիկանություն էր տարվել «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը։ Վերջինը քիչ ժամանակ անց ազատ էր արձակվել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին