Ունենք պետության անվտանգային խնդիրների հետ անգամ հեռավոր առնչություն չունեցող անձնավորություն. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն տարածել է հայտարարություն, որում ասվում է.
«Հայաստանի պետական սահմանների շուրջ զարգացումների վերաբերյալ սոցիալական ցանցերում տարածված տեսագրությունը, այդ զարգացումների մասին ՀՀ ՊՆ մայիստասնյոթյան հայտարարությունն առարկայնորեն գալիս են ապացուցելու, որ ի դեմս այդ գերատեսչության գլխավորի, մենք ունենք անդեմություն, պետության անվտանգային խնդիրների հետ անգամ հեռավոր առնչություն չունեցող անձնավորություն։
Անհնար է երևակայել, թե վերը հիշյալ ստորացումից հետո ինչպես կարելի է նայել սեփական ենթակաների աչքերին, կրել գեներալական ուսադիրներով զինվորական համազգեստ։ Հիրավի որքան հեռատես էր սպայական այդ բարձր կոչումից ձեզ զրկած ՀՀ նախագահը, ով ամենայն խորությամբ էր ճանաչել ձեր մարդկային տեսակն ու թափանցել հոգու խորքը։
Դժվար է պատկերացնել, որ դուք հարազատ եղբայրն եք Վյաչեսլավ Վարնազիչի, մարդ, ում կյանքն ու գործունեությունը պետական անվտանգության կառույցում ամբողջությամբ եղել է նվիրում երկրին։ Լինելով սպայի բարձրագույն կոչմանը կատարելապես արժանի ղեկավար՝ ենթականերին մարտական հանձնարարության ուղարկելիս նա անհանգստությունից եռում էր յուրաքանչյուրի համար ու հիացքից փայլում, երբ հանձնարարությունն անկորուստ էր կատարված։
Լինել նույն ընտանիքից սերված ու լինել այսքան բևեռացված անձնավորություննե՞ր։ Դուք եթե ունենք խղճի գեթ մեկ կաթիլ ու գիտեք սպայական պատվի մասին չգրված օրենքները, զուտ ձեր եղբոր նկատմամբ ունեցած հարգանքից ելնելով, մեղմ ենք ասում, պաշտոնաթող եղեք։
Ափսոս, որ մենամարտերը չեղարկված են»։
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մինասյանը՝ Փաշինյանին. Իշխանությունը զավթելու առաջին օրից մարդ ու կնիկ Ադրբեջանի հետույքում եք
- 500-600 ադրբեջանցի զինվոր է գտնվում է Հայաստանում
- Բոլոր խնդիրերի և հատկապես անվտանգային հարցերի լուծումն այս իշխանության հեռացման մեջ է. Տիգրան Աբրահամյան
- Մենք պարտավոր ենք փրկել մեր երկիրն այն խեղկատակ պատուհասից. Էդգար Ղազարյան
- Սրանք փաստաթղթի առաջին էջի առաջին պարբերություններն են, որոնք ներկայումս համաձայնեցվում են. Միքայել Մինասյան
- ՄԻՊ. Մայիսի 17-ին ադրբեջանցիների կողմից հայ ծառայողների իրավունքները կոպիտ խախտող արարքները պարունակում են հանցագործության հատկանիշներ
- Այն, ինչ պատրաստվում է անել վիժվածքը, էլ ավելի սարափելի է․ Միքայել Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան