Այսօրվա տեսած քարտեզից ակնհայտ էր, որ Սև լճի մեծ մասը ՀՀ տարածքում է. Անդրեա Վիկտորին
ՀՀ-ում հավատարմագրված մի շարք դեսպաններ այցելել են Սև լճի տարածք։
ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի խոսքով, իրենք այցելել են Սյունիք՝ հասկանալու ու տեսնելու, թե ինչ է կատարվում, այսինքն՝ իրենք նպատակ ունեն փաստահավաք առաքելություն իրականացնել։
«Մենք շատ շնորհակալ ենք Հայաստանի ՊՆ-ին ու ԱԳՆ-ին՝ մեր այցը կազմակերպելու համար։ ԵՄ-ն ցանկացած պարագայում հանդես է գալիս պետության տարածքային ամբողջականության պահպանման օգտին, ինչպես և այս պարագայում։ Ես հույս ունեմ շուտով վերադառնալ Սյունիք՝ ապագա անելիքներն ու ծրագրերն իրականացելու համար»,- նշեց նա։
Անդրեա Վիկտորինը հայտնեց, որ իրենք անմիջապես Սև լճի տարածքում չեն եղել, այցելել են մոտակա բլուր, և իրենց հետ եղել է սյունեցի պատգամավոր։
«Ես հույս ունեմ ապագայում՝ խաղաղ պայմաններում ևս վերադառնալ Սյունիք՝ մարզպետի հետ քննարկելու Սյունիքի զարգացման ծրագրերը»,- ասաց նա։
Դեսպանը նկատեց նաև՝ ինքը լսել է մի քանի քարտեզների մասին, 1969 թվականի քարտեզն այսօր ներկայացվել է իրեն.
«Այսօրվա տեսած քարտեզից ակնհայտ էր, որ լճի մեծ մասը ՀՀ տարածքում է»։
Հարակից հրապարակումներ`
- Եթե Նիկոլը Սև լիճը մարսելու է, անցնելու է Սևանին. Արշակ Զաքարյան
- Սև լճի տարածքում իրավիճակն անփոփոխ է, կրկին ԱԽ նիստ կգումարվի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին